Չեխիայում կրկին բացվել է կենսածառի լաբիրինթոսը

Բանկի աշխատակից Միլոսլավ Բորեկը չորս տարի առաջ Պրահայի Ռադոտինեում տնկել է  850 կենսածառ։ Նա երազանք ուներ․ ստեղծել ծառերով ամենամեծ լաբիրինթոսը Չեխիայում։  Բայց 2013 թվականին ջրհեղեղը խափանեց նրա պլանները։ blud-610x400Կենսածառերի մի մասը չապրեց։ Միայն վերջերս հաջողվեց կորուստը վերականգնել։ Լաբիրինթոսը վերականգնված է և դիմավորում է առաջին հյուրերին։
Կենսածառերի լաբիրինթոսում կարելի է հեշտությամբ մոլորվել։ Ծառերի բարձրությունը երկու մետրից ավելին է, այդ պատճառով ելքը գտնելը դժվար է։ Բորեկը հատուկ սպասել է այն պահին, երբ ծառերը կաճեն, որպեսզի ստացվի իսկական լաբիրինթոս։ Եվ, ահա, վերջերս նրա մտահաղացումը կյանքի կոչվեց։ Արահետների ընդհանուր երկարությունը  950 մետր է։ Հետաքրքիր է, որ լաբիրինթոսի այցելուներին առաջարկվում է գտնել ոչ միայն ելքը։ Ամբողջ տարածքում թաքցրած են նաև կնիքված արկղեր՝ չեխական  «Վեչերնիչեկ» ծրագրի մոտիվներով։ Հետագայում լաբիրինթոսի կենտրոնում կհայտնվի դիտահարթակ։