2015 թվականին զբոսարջիկների համար ամենահայտնի վայրը Պրահայում դարձել է Պրահայի ամրոցը, որի համար տոմս են գնել 1,876 միլիոն մարդ։ 2014 թվականի հետ համեմատած՝ Չեխիայի գլխավոր տեսարժան վայրի այցելուների թիվը աճել է շուրջ 77 հազարով։ Ճանաչվածությամբ երկրորդ տեղում հայտնվել է Պրահայի կենդանաբանական այգին (1,318 միլիոն մարդ), իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Ստարոմեստկայի ռատուշան (797 հազար մարդ)։ Այցելությունների վիճակագրությունը վարում է Prague City Tourism ընկերությունը։
Իրադարձություններից անցյալ տարի ամենամաստաբայինը դարձել է Հոկեյի աշխարհի առաջնությունը։ Ամենաշատ այցելվող ցուցահանդեսը՝ Večerníček slaví 50 let («Վեչերնիչեկը տոնում է 50 տարին»), որը նվիրված էր հայտնի չեխական պարբերականի հոբելյանին։ Pražské Quadriennale թատերական փառատոնին այցելել է 180 հազար մարդ։ Աշտարակներից Ստարոմեստկային հաջորդել է Պետրշինի դիտաշտարակը, որտեղ այցելել է 585 254 մարդ։ Երրորդ տեղում հայտնվել է Ստարոմեստկայի կամրջային աշտարակը։ Թանգարաններից ամենահայտնին եղել է Հրեական թանգարանը, որի կենտրոնական շենք և մասնաճյուղեր են այցելել ընդհանուր առմամբ 629 126 մարդ։ Ազգային տեխնիկական թանգարան է այցելել շուրջ 250 հազար մարդ։ Նույնքան մարդ էլ տոմս է գնել Երկաթգծերի թագավորություն այցելելու համար։ Շուրջ 1,5 միլիոն ուղևորի անցյալ տարի տեղափոխել է Պետրշինի ճոպանուղին։ Prague City Tourism-ում նշում են, որ վիճակագրության մեջ կարող են լինել անհամապատասխանություններ, քանի որ յուրաքանչյուր հաստատություն օգտագործում է հաշվարկի տարբեր մեթոդ։
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Պրահա է այցելել 6,57 միլիոն զբոսաշրջիկ։