Չեխիա. Բրնոյում կանցկացվի սուրճի շաբաթ

Չեխական Բրնո քաղաքում հոկտեմբերի մեկից կանցկացվի սուրճի շաբաթ, տեղեկացնում է iLoveCz.ru-ն: Միջոցառմանը ներգրավված են 80 սրճարաններ, ներառյալ` Spolek-ը, Era-ն, Trojka-ն, Na Zastаvce-ն կամ օրինակ Caffé del Saggio-ն:

Սուրճի շաբաթվա ողջ ընթացքում քաղաքի ընտրված սրճարաններում կարելի կլինի փորձել սուրճի բոլոր հնարավոր տեսակները, համեմատել դրանց պատրաստման եղանակները կամ ուղղակի վայելել հաճելի մթնոլորտը ընդամենը անվճար կամ սիմվոլիկ գումար վճարելով: Սրճարաններում հաճելի մթնոլորտ կստեղծեն «Բրենենյան լունապարկ» փառատոնի կամ «Թատրոնը սուրճի մեջ» ակցիաները: Սուրճի շաբաթը կավարտվի հոկտեմբերի 7-ին:

You might also like