Չեխիայի ամեն երրորդ ռեստորանը խաբում է զբոսաշրջիկներին

Զբոսաշրջային սեզոնի ընթացքում չեխական գրեթե ամեն երրորդ ռեստորանը, սրճարանը կամ խանութը խաբում է հաճախորդներին. նշվում է Չեխիայի առևտրի տեսչություն երկրորդ եռամսյակի զեկույցում: Ընդհանւոր առմամբ Չեխիայում անցկացվել է 249 ստուգում սրճարաններում, ռեստորաններում, խանութներում, լողափերում, ամրոցներում և այլ զբոսաշրջային օբյեկտներում:

restaurant in the Czech Republic

Սահմանվել է 50 տուգանք՝ 73 հազար կրոն ընդհանուր չափով, մի շարք խախտումների մասին տուգանային պատճամիջոցների որոշումն էլ  դեռևս չի ընդունվել: Ամենից հաճախ հանրային սննդի հաստատությունները սխալ են ներկայացրել հաշիվը կամ չեն հետևել սննդամթերքների և խմիչքների ծավալի սահմանված չափին (հայտնաբերված խախտումների 40 %-ը):

Castle

Ամեն հինգերորդ խախտումը առնչվում է ապրանքների և ծառայությունների գնի մասին տեղեկատվության բացակայությանը: Խախտումների մեծ մասը արձանագրվել են Պրահայում և Կենտրոնական-չեխական շրջանում: Մարզական կենտրոնների ստուգման արդյունքում չի հայտնաբերվել և ոչ մի խախտում: Նվազագույն խախտումները արձանագրվել են լողափերում և ամրոցներում:

You might also like