Տեղական տուրիստական գործակալությունների տվյալների համաձայն` Կիպրոսը հանդիսանում է տարածված հանգստավայրերից մեկը հանգիստ արձակուրդ երազող աստղերի շրջանում: Հենց այս պատճառով կղզին գրավում է Մեծ Բրիտանիայի աստղերին: Այսպես, օրինակ` Պաֆոսում` Elysium Hotel հյուրանոցում վերջերս իջևանել է Դենիս Վան Օութենը: Մանչեստր Յունայթեդ ակումբում խաղացող անգլիացի ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանտը այցելել է նույն հանգստավայր Սուոնսի Սիթի ակումբի ֆուտբոլիստ Էշլի Ուիլյամսոմի հետ:
Իսկ Ուելսի արքայազն Գարիին նկատել են Pissouri-ի ափին ընթրելիս իր ռազմական դասընթացների ժամանակ: Պաֆոսը պակաս տարածված չէ նաև երաժշտական ասպարեզի աստղերի շրջանում, ինչպիսիք են օրինակ` Բրայան Ադամսը, Ռոդ Սթուարդը, Ջեյմս Բլանտը:
Լիմասոլ քաղաքի Le Meridien Spa and Resort հյուրանոցը Քոլին Ռունիի և դերասանուհի Բարբարա Ուինդորսի սիրելի վայրերից մեկն է, իսկ Փիթեր Անդրեն պարբերաբար այցելում է Կիպրոս` Լարնակա հանգստավայրից ոչ հեռու գտնվող իր ամառանոց: Ներկայումս Կիպրոսը ամենալավ վայրն է հանգստի համար: Այստեղ տաք է, և շոգ չէ: Միջին ջերմաստիճանը` շուրջ 30 С: