Հունիսի 15-ին Լիմասոլում տեղի կունենա հայտնի «Մրցավազք բարձրակրունկների վրա» հայտնի միջոցառումը: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ 7 սմ-ից ոչ ցածր կրունկով հարմարավետ կոշիկ, ընդ որում՝ ընդհանուր «պլատֆորմը» չի թույլատրվում:
Մրցավազքը կանցկացվի 16:00-ից 16:30-ին քաղաքային այգում: Գրանցվել կարելի է հենց տեղում. սեղանիկը տեղադրված է հրապարակում շատրվանի մոտ: Բացի անմոռանալի տպավորություններից, բոլոր մասնակիցներին սպասվում են տարատեսակ մրցանակներ, որոնք տրամադրում են միջոցառման հովանավորները:
Իսկ գլխավոր մրցանակը ճանապարհորդությունն է դեպի Իսրայել: Բարձրակրունկներով մրցավազքի պատմությունը սկսվում է 1986 թվականից. առաջին անգամ այդ միջոցառումը անցկացվել է Վաշինգտոնում, որի ժամանակ միջոցառմանը մասնակցել են կանանց հագուստով տղամարդիկ:
Հետագայում վազքի նորաձևությունը տեղափոխվեց Եվրոպա, իսկ Կիպրոսում այն անցկացվում է երրորդ անգամ: Դրան մասնակցում են 18-ից 58 տարեկան տասնյակ կանայք: