New Lucky անունը կրող անսովոր ռեստորան է բացվել Հնդկաստանում՝ մահմեդական նախկին գերեզմանատան տարածքում: Ռեստորանների սեղանները տեղադրված են երկաթե վանդակաճաղերով իրական գերեզմանաքարերի մեջտեղում: Ռեստորանի սեփականատեր Կրիշան Կուտտին որոշել է պահպանել գերեզմանաքարերը, ոչ թե ոչնչացնել դրանք իր հաստատության համար տարածք ազատելու համար:
Չնայած այս ինտերիերի առանձնահատկությանը՝ New Lucky-ը համարվում է բավականին հայտնի վայր՝ գրավելով բազմաթիվ այցելուների, ովքեր գալիս են մեկ գավաթ սուրճ խմելու մահացածների հարևանությամբ: Ամեն առավոտ, երբ բացվում է ռեստորանը, մատուցողները մաքրում են գերեզմանաքարերը և դրանց վրա թարմ ծաղիկներ դնում՝ նշելով, որ մահացածներին պետք է հարգել:
Ռեստորանի սեփականատերը նշում է, որ գերեզմանները իր բիզնեսի բարգավաճման բանալին են. «Գերեզմանոցը հաջողություն է բերում մեր բիզնեսին, իսկ հաճախորդներին՝ յուրօրինակ փորձ և նոր տպավորություններ»: Ընդ որում, Կրիշան Կուտտին աղոտ պատկերացում ունի այն մասին, թե ում են պատկանում այդ գերեզմանաքարերը: Որոշ տեղաբնակներ պնդում են, որ գերեզմանոցում հուղարկավորված են Սուֆի սրբի հետևորդները, ով ապրել է 16-րդ դարում, իսկ նրա գերեզմանը գտնվում է մոտակայքում: