Խորամանկություններ, որոնք պետք է իմանա իրական զբոսաշրջիկը

Մեր օրերում բջջային, ռոբոտանման և այլ ֆանտաստիկ փոխադրամիջոցներ դեռևս չկան, այդ պատճառով  երկար հեռավորությունների համար ամենաարագ և հարմարավետ փոխադրամիջոցը դեռևս մնում է  ավիափոխադրողը: Անցյալում են մնացել տարիքով մորաքույրները, ովքեր ավիաընկերության գրասենյակում չվերթ  էին ընտրում և տպում թղթե ավիատոմսերը: Ժամանակակից զբոսաշրջիկը ձեռքի մեջ ամուր պահում է բանկային քարտը և համակարգչային մկնիկը: Նա գիտի օրենքներն ու խորամանկությունները, որոնք թույլ են տալիս ընտրել լավագույն թռիչքները և ամրագրել տեղը ինքնաթիռում շահավետ գներով:

Կանուխ ոտքիդ՝ Աստված կողքիդ

Թռիչքը նախապես պլանավորման շնորհիվ  կարող եք խնայել  զգալի  գումարներ: Ավիատոմս ընտրեք  երկար ժամանակ և դանդաղ, այդ դեպքում, վստահ եղեք, որ  կգտնեք ամենահարմարը:

Ամեն որսորդ ցանկանում է իմանալ…

Ինչպես գեղեցիկ հագուստներով բուտիկները, այնպես էլ ավիաընկերությունները սիրում են հաճախակի ակցիաներ կազմակերպել: Եթե պարբերաբար հետևեք ավիաընկերությունների հատուկ առաջարկներին, ապա կարող եք հանդիպել բավականին ցածր գնով ավիատոմսերի: Որպես կանոն, ակցիաները լինում են փետրվարից ապրիլ կամ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Սակայն գնելիս ուշադիր կարդացեք առաջարկի բոլոր պայմանները, որպեսզի անակնկալի չգաք, երբ, ասենք, պարզվի, որ այդ տոմսը չեք կարող վերադարձնել:

Դիետիկ չվերթներ

Դիսըքաունթերը ավիաթռիչքի նոր տարբերակ է, որի դեպքում ավիաընկերությունը չի կերակրում ուղևորին  կամ մեկ եվրո պահանջում մեկ շիշ կոլայի համար: Տոմսը հետաձգել չի կարելի, վերադարձնել` առավել ևս: Գրավիչ բորտուղեկցորդուհիները սրահում սովորականից քիչ են: Բայց այս ամենը օգնում է ավիաընկերությանը տոմսի գինը զգալիորեն նվազեցնել: Եթե անվճար սենդվիչը կամ կարմիր գորգը Ձեզ համար այնքան էլ կարևոր չեն, ապա ուշադրությւոն դարձրեք low-cost առաջարկին:

Լավ է ուշ, քան երբեք

Եթե վերջին պահին որոշել եք ճամփա ընկնել և ճամպրուկն արդեն պատրաստ Ձեզ է սպասում, ապա փնտրեք չարտերային չվերթներ: Տուրիստական գործակալությունների «թեժ» առաջարկները շատ հարմար են վերջին րոպեի համար և գործում են բոլոր հայտնի առողջարանային ուղղություններով:

 Չորեքշաբթի` անձրևից հետո

Հարմարավետությունը միշտ թանկ հաճույք է: Եթե որոշում եք հրաժարվել դրանից, ապա գնեք ինքնաթիռի մատչելի տոմս, ճանապարհ ընկեք աշխատանքային օրերի` հաշվի առնելով «կիրակիի  կանոնը», և պատրաստ եղեք օդանավակայանում գիշերելուն: Խուսափեք ուղիղ չվերթներից, համաձայնվեք անհարմար միացումներին և տուն վերադարձեք երեքշաբթի առավոտյան 4-ին:

Երիտասարդներին` կանաչ լույս 

Եթե երիտասարդության անխոնջ եռանդը Ձեզ մղում է ճանապարհորդության, հիշեք, որ որոշ ավիաընկերություններ 25% զեղչ են տրամադրում բոլոր այն ուղևորներին, ում ծննդյան տորթերին դեռևս 25-ից պակաս մոմեր են վառվում: Իսկ եթե Դուք դեռ 12  տարեկան չկաք, ապա ծնողներին հայտնեք «թարմ» նորություն. ավիաընկերությունները երեխաների համար տրամադրում են 50% զեղչ:

Ճանապարհորդությունը հետաքրքիր է և հեշտ, իսկ ճիշտ մոտեցման դեպքում` նաև մատչելի: Ձեր բանականությունն ու մեր օգտակար խորհուրդները կօգնեն Ձեզ գտնել մատչելի տարբերակներ և ևս մեկ կարմիր շրջանակ ավելացնել Ձեր անձնական քարտեզի վրա: Բարի ճանապարհ…

You might also like