Խոհարարական հաստատություններ, որտեղ ուրախ կլինեն ողջունել հեծանիվով այցելուներին

Բարսելոնում հանգստացող զբոսաշրջիկներին կօգնի նոր FixedLover ծառայությունը, որը թույլ է տալիս գտնել հաստատությունը, որտեղ դուք կարող եք գալ ձեր հեծանիվով: Այժմ կայքի տվյալների բազայում չորս տասնյակ հանրային սննդի հաստատություններ են Կատալոնիայի մայրաքաղաքում:

 FixedLover

Հետագայում նախատեսվում է գործարկել նման նախագիծ Մադրիդի, Մալագայի և երկրի այլ քաղաքների համար: Կստեղծվի նաև հավելված սմարթֆոնների համար: Ինչպես բացատրում են ծրագրի նախաձեռնողները՝ Իսպանիայում այցելել ռեստորան՝ չբաժանվելով հեծանիվից, շատ բարդ է: Սկզբում կայքի հեղինակները իրենք են փնտրել նման հաստատություններ, որտեղ դա կարելի է անել, իսկ հիմա շատ սրճարաններ և ռեստորաններ հայտնում են նրանց նման հնարավորության մասին:

 FixedLover

Կայքում ներկայացված են ինչպես սովորական բարերը, իռլանդական փաբերը, սրճարանները և կենդանի երաժշտությամբ ռեստորանները, այնպես էլ՝ մեկ անձի համար 30-40 միջին հաշվով հաստատությունները: Նախագծի նպատակն է կոտրել այն կարծրատիպը, որ հեծանիվ վարելը  «ստորին դասի» զբաղմունքն է: FixedLover-ի հեղինակների խոսքերով՝ հյուսիսային Եվրոպայում խոշոր ըներությունների շատ  ղեկավարներ նախընտրում են հեծանիվը:

 FixedLover

You might also like