Հունիսի 8-ից 11-ին Բարսելոնայում կանցկացվի Tast a La Rambla խոհարարական փառատոնը։ Տոնը տեղի կունենա Կատալոնական մայրաքաղաքի կենտրոնում՝ Ռամբլա հայտնի ճեմուղում։
Այդ չորս օրվա ընթացքում ճեմուղում փառատոնի հյուրերը կարող են համտեսել Բարսելոնայի հիսուն բարերի, ռեստորանների և հրուշակարանների ուտեստները։ Այս տարի տոնի տարածքը կբաժանվի չորս հիմնական գոտիների՝ հեղինակային խոհանոց, ավանդական խոհանոց, տապաս և նրբախորտիկներ, ինչպես նաև՝ հրուշակեղեն։ Փառատոնի ընթացքում կլինեն անվճար համտեսումներ և վարպետության դասեր, այդ ամենը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ։
Tast a La Rambla-ի համար արժույթ կհանդիսանան հատուկ տոմսերը, որոնք արժեն 1 եվրո։ Փառատոնի մոտավոր գներն են․ ուտեստը՝ 4 տոմս, ջուրը՝ 1,5 տոմս, գարեջուրը՝ սկսած 2 տոմսից, գինին՝ սկսած 3,5 տոմսից, պաղպաղակը՝ սկսած 2,5 տոմսից։
Փառատոնը կբացվի կեսօրին և կգործի մինչև ուշ երեկո։