Կուբան կծանոթացնի ավանդական երաժշտությանն ու պարին

Կուբայի Գուանտանամո քաղաքը սպասում է Festival del Changui ավանդական երաժշտության փառատոնի հյուրերին, որը կանցկացվի մայիսի  30-ից հունիսի  3-ը: Տոնն անցկացվում է արդեն 6-րդ անգամ, ամեն տարի այն գրավում է Կուբայի մշակույթի սիրահարներին ողջ աշխարհից:

Գուանտանամոն քաղաք է Կուբայի հարավ-արևելքում`  համանուն նահանգի մայրաքաղաքը: Այս շրջանը լավագույնս պահպանում է ազգային ավանդույթները և հանդիսանում է  չանգուի (changui), կիրիբա (kiriba)  և նենգոն (nengon) երաժշտությունների   ծննդավայրը:

Փառատոնին կմասնակցեն ավելի քան 40 երաժշտական և պարային խմբեր. հայտնում է BuenoLatina.ru-ն: Հանդիսատեսը նրանց ելույթները կարող է դիտել  Պեդրո Ագուստին Պերես հրապարակում (plaza Pedro Agustin Perez): Բացի այդ, քաղաքի տարբեր հրապարակներում կանցկացվի պարային մրցույթներ, բոնգոյի, մարիմբայի և տրեսերո կիթառի  կատարողների մրցույթներ:

You might also like