Կուբան ճանաչվել է լավագույն ուղղությունը միայնակ ճանապարհորդող կանանց համար
Այդ կատեգորիայի հաղթողների ամբողջական ցանկը ներկայացված է ստորև։
Շատ կանայք չեն համարձակվում միայնակ ճանապարհորդել՝ համարելով դա շատ ռիսկային և վախենալով իրենց անվտանգության համար։ Սակայն պետք չէ վախենալ նոր երկրի ծանոթությունից, եթե չունեք ուղեկից․ պնդում են հայտնի թրեվել-բլոգերները։ Բացի այդ, ժամանակակից աշխարհում կան մի շարք երկրներ, որեղ կինն իրեն կարող է ապահով զգալ։
Hostelworld պորտալի փորձագետները հարցում են անցկացրել միայնակ ճանապարհորդող կանանց շրջանում և խնդրել ընտրել իդեալական ուղղություններ՝ հիմնվելով սեփական փորձի վրա։ Գեղեցիկ սեռի համար ամենահարմարավետ վայրը միայնակ ուղևորության համար եղել է Կուբան։
1. Կուբա;
2. Նիկարագուա;
3. ՀԱՀ;
4. Բուլղարիա;
5. Գվատեմալա;
6. Շրի Լանկա;
7. Մակեդոնիա;
8. Պորտուգալիա;
9. Տանզանիա;
10. Ռումինիա։