Կուբայում անցկացվում է հայտնի հավայան սիգարների տոնը` XIV Festival del Habano-ն: Փառատոնին մասնակցում են ծխախոտի արտադրության մոտ հազար ներկայացուցիչներ և փորձագետներ 60 երկրներից: Ընթացիկ տարվա փառատոնի թեման դարձել են Cohiba և Romeo y Julieta սիգարի ապրանքատեսակները: Փառատոնի ընթացքում, որը կշարունակվի մինչև մարտի 2-ը, կցուցադրվի կղզու ծխախոտի արտադրանքի նոր տեսակները, ինչպես նաև` կանցկացվի սիգարի համտեսում. հայտնում է Ռիա Նովոստին:
Բացի այդ ամենից, հյուրերը կարող են տեսնել, թե ինչպես են կուբայական Պինար դել Ռիո շրջանի արտադրամասում աճեցնում ծխախոտի լավագույն տեսակները: Փառատոնը անցկացվում է Կուբայի գյուղնախարարության և Habanos S.A ընկերության հովանավորությամբ: Աշխարհի առաջին ծխախոտի արտադրամասը ի հայտ է եկել հենց Կուբայում 1541 թվականին: Այժմ գոյություն ունի ավելի քան հիսուն խոշոր սիգարի ապրանքատեսակներ, բայց դրանց մեծամասնությունը ավանդաբար արտադրվում է Ազատության կղզում, ինչպես նաև` Դոմինիկյան Հանրապետությունում: Դրանց թվում են այլ «ծխախոտային» երկրներ, ինչպիսիք են Հոնդուրասը, Նիկարագուան և Մեքսիկան: