Կուբան, որը պաշտոնապես կոչվում է Կուբայի Հանրապետություն (իսպաներեն՝ República de Cuba), բաղկացած է Կուբայի կղզուց, Երիտասարդության կղզուց (իսպ.՝ Isla de la Juventud) և սահմանակից փոքր կղզիներից։ Կուբան գտնվում է հյուսիսային Կարիբիյանում` Կարիբիյան ծովի, Մեքսիկական ծոցի և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Կուբայի հյուսիսում գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները և Բահամյան կղզիները, արևելքում՝ Հաիթին, արևմուտքում՝ Մեքսիկան և հարավում՝ Ջամայկան։ Կուբան ամենախիտ բնակեցված երկիրն է Կարիբիյան ավազանում։ Կուբայի ժողովուրդը, մշակույթը և սովորույթները ազդեցություն են կրել բնիկ ցեղերից, իսպանական գաղութատիրությունից, աֆրիկյան ստրուկներից և աշխարհագրական տեսանկյունից նրա մոտ գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Կուբայի կլիման արևադարձային է, բայց երկիրը հարվածվում է հաճախ մրրիկներից, որի պատճառը Կուբայի մոտ լինելն է Մեքսիկական ծոցին և այդտեղի արևադարձային կլիմային։ Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում փաստեր Կուբայի մասին, որոնք անկասկած ձեզ կհետաքրքրեն:
1.Կուբացիների մեծ մասը լողափ են այցելում բացառապես միայն ամռանը` չնայած արևադարձային կլիմային և չփոփոխվող ջերմաստիճանին: Անհատներ կան, որոնք լողափ են գնում նաև ձմռանը, բայց նրանք բացառություն են կազմում:
2. Աղջիկները իրենց 15-ամյակը մեծ հանդիսավորությամբ են նշում, կրում են արքայադստեր հագուստ և լուսանկարվում են:
3. Բատիստների ռեժիմի տապալումից հետո միակ պետական հատվածը, որ մնացել է ԱՄՆ-ի տարածքում, դա Գուանտանամոյի հատվածն է, որը գտնվում է կղզու արևելյան վերջավորությունում: Գուանտանամոյում է գտնվում ահաբեկիչների և միջազգային հանցագործների համար նախատեսված հատուկ ռեժիմի բանտը:
4. Մի քանի տարի առաջ Կուբայում տարածվեց մահացու համաճարակ, իսկ վիրուս տարածողը սովորական մոծակն էր: Այդ պատճառով տեղական իշխանությունները ստեղծել են հատուկ կազմակերպություն, որը զբաղվում է պետական հաստատություններում և կենտրոններում մոծակների չբազմացմամբ:
5. Կուբայի ավտոմեքենաների պետհամարանիշները զանազան գույներ ունեն` կապված մեքենայի սեփականատիրոջից: Այսպես պետական մեքենաների պետհամարանիշը ներկված է կապույտ գույնով, մասնավորները` դեղին:
6. Կուբան երկու դրամական միավոր ունի` կուբայական պեսոն և փոխարկելի պեսոն` CUC-ը: Տարբերությունը այն է, որ CUC-ը օգտագործվում է հիմնականում զբոսաշրջիկների կողմից, հեշտությամբ փոխանակվում է եվրոյով կամ դոլարով, իսկ կուբայական պեսոն օգտագործվում է տեղացիների կողմից:
7.Կուբան նավթ ունի, բայց անհարմար դիրքի պատճառով այն չեն կարողանում օգտագործել: Այն գտնվում է տուրիստական գոտիում` Վարադերո լողափում:
8. Կուբայում ծաղկում է հայրիշխանության ընտանեկան մոդելը: Միջամուսնական հարաբերություններին հեշտորեն վերաբերվող երիտասարդ կուբացիները այլ կերպ են վերաբերվում ամուսնությունից հետո տղամարդու դերակատարմանը ընտանիքում: Կինը պարտավոր է ինքնուրույն կատարել բոլոր տնային գործերը, խնամել երեխաներին, եթե անգամ աշխատում է տղամարդուն հավասար, հաճախ նաև առավել վաստակելու դեպքում:
9. Երեկույթները և բոլոր հնարավոր հանգստի միջոցները, որոնք անցկացվում են առանց ամուսնու, այստեղ ոչ միայն չի ողջունվում, այլև աբսուրդ է համարվում: Իսկ ահա ամուսինները բոլոր իրավունքներ ունեն զբաղվել իրենց գործերով ցանկացած ժամանակ:
10. Պարելու ունակությունը բնորոշ է յուրաքանչյուր կուբացու ծննդան օրից: Յուրաքանչյուր տեղաբնիկ երաժշտություն լսելուն պես, եթե անգամ գտնվում է աշխատավայրում, կսկսի մի քիչ պարել: Գիշերային պարահրապարակներում բոլոր խոչընդոտները անտեսվում են և հնարավոր է տեսնել նաև «կեղտոտ» պարեր:
11. Կուբայի ողջ երկայնքով ձգվում է երկաթգիծը և ավտոմայրուղին: Ճիշտ է երկաթգիծը անկանոն չվերթների և ոչ ճշտապահության պատճառով չի օգտագործվում, ինչքան էլ որ այն հարմարավետ լինի:
12. Կուբացիները մանրակրկիտ հետևում են իրենց արտաքինին: Գեղեցկության սրահներում տարածված են տղամարդկանց մարմնի տարբեր մասերի համար նախատեսված էպիլացիայի բաժիններ:
13. Կղզու բնակչության ընդհանուր քանակը կազմում է 11.5 միլիոն մարդ, ընդ որում` մայրաքաղաքում ապրում է 2.5 միլիոն բնակիչ: Կուբայի մայրաքաղաքը Հավանան է, որը իսպաներեն գրվում և կարդացվում է մեջտեղում «Բ» տառով, այսպես` La Habana: