Կուբան, որը պաշտոնապես կոչվում է Կուբայի Հանրապետություն (իսպաներեն՝ República de Cuba), բաղկացած է Կուբայի կղզուց, Երիտասարդության կղզուց (իսպ.՝ Isla de la Juventud) և սահմանակից փոքր կղզիներից։ Կուբան գտնվում է հյուսիսային Կարիբիյանում` Կարիբիյան ծովի, Մեքսիկական ծոցի և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Կուբայի հյուսիսում գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները և Բահամյան կղզիները, արևելքում՝ Հաիթին, արևմուտքում՝ Մեքսիկան և հարավում՝ Ջամայկան։ Կուբան ամենախիտ բնակեցված երկիրն է Կարիբիյան ավազանում։ Կուբայի ժողովուրդը, մշակույթը և սովորույթները ազդեցություն են կրել բնիկ ցեղերից, իսպանական գաղութատիրությունից, աֆրիկյան ստրուկներից և աշխարհագրական տեսանկյունից նրա մոտ գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Կուբայի կլիման արևադարձային է, բայց երկիրը հարվածվում է հաճախ մրրիկներից, որի պատճառը Կուբայի մոտ լինելն է Մեքսիկական ծոցին և այդտեղի արևադարձային կլիմային։ Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում փաստեր Կուբայի մասին, որոնք անկասկած ձեզ կհետաքրքրեն:
1. Կուբայի ազգային խոհանոցում լայնորեն օգտագործվում է բանանը, բանանի տարբեր տեսականին օգտագործում են նաև դեսերտի մեջ, բոլոր հնարավոր տարբերակներով` չիպսերի և պարզապես շաքարի փոխարեն հիմնական ուտեստի մեջ:
2. Կուբայական ալկոհոլիզմը զգալիորեն տարբերվում է ռուսականից: Փողոցներում գրեթե չես տեսնի խոնավ տաբատով հարբած մարդ կամ պատի երկայնքով վազող մեկին: Ալկոհոլի օգտագործումը այստեղ դանդաղ է ընթանում և մաքսիմալ օգտագործման գրեթե չի հասնում: Չնայած կան նաև բացառություններ, որոնք շատ հազվադեպ են լինում:
3. Կուբացիները չեն սիրում անձրևոտ եղանակին տանից դուրս գալ: Հազվադեպ հանդիպող այդ բնական երևույթը առիթ է հանդիսանում, որպեսզի նրանք չգնան աշխատանքի, դպրոց և այլն:
4. Կուբացին արևոտ օրերին երբեք տանից առանց հովանոցի դուրս չի գալիս փողոց: Որն էլ շատ դեպքերում արդարացված է, քանի որ հովանոցը հնարավորություն է տալիս փոքր ինչ խուսափել արևադարձային տապից:
5. Կուբայի կենտրոնական հեռուստաալիքները հեռարձակվում են առանց գովազդի: Ցանցը լի է կրթական, գիտահանրամատչելի և երաժշտական հեռուստահաղորդումներով, սպորտային հեռարձակումներով և համաշխարհային կինոմատոգարֆիայի նորություններով, իսկ հեղինակային իրավունքին պարզապես ուշադրություն չեն դարձնում:
6. Կուբայում ամենասիրված սպորտաձևը բեյսբոլն է: Կուբայացի բեյսբոլիստները բարձր են գնահատվում սպորտային աշխարհում և հաճախ հրավիրվում են ամերիկյան թիմեր աշխատելու:
7. Կուբան տարբերվում է հանցագործության ցածր մակարդակով, քանի որ բնակչությունը ընդհանուր առմամբ ագրեսիվ չէ: Բայց անգամ այստեղ ևս վտանգավոր է գիշերները թափառել աղքատ թաղամասերով` ճանապարհը լուսավորելով այֆոնով:
8. Կուբացի կանանց ամենասիրած հագուստը ջինսե շորտերն են: Աղջիկների վրա կհանդիպեք բավականին կարճ, իսկ կանանց հագին մինչև արմունկը հասնող ջինսեր:
9. Կուբայում շատ տարօրինակ վերաբերմունք կա հակաբեղմնավորման նկատմամբ: Կարծիք կա, որ պահպանակներ պետք է օգտագործել միայն կարճատև շփումների ժամանակ հիվանդություններից խուսափելու համար, իսկ մշական զուգընկերոջ դեպքում պահպանակ օգտագործելը համարվում է անվստահության նշան: Այդ պատճառով աբորտների քանակը այստեղ շատ մեծ է:
10. Կուբայի բալետի դպրոցը աշխարհի ամենահարգարժան դպրոցներից մեկն է: Ժողովրդական ասույթն ասում է. «Ռուսական բալետը ապշեցնում է վարպետությամբ, ֆրանսիականը հուզականությամբ և հարուստ ոգով, իսկ կուբայականը այդ բոլորի մարմնավորումն է»: Աշխարհահռչակ բալետի պարուհի կուբացի Ալիսիա Ալոնսոն միայնակ ամեն ինչ արժե:
11. Կուբան ենթարկվում է ցիկլոնների հարձակմանը: Անգամ «փոթորիների սեզոն» հասկացություն գոյություն ունի, որը տևում է սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսներին, և հազվադեպ է հանգեցնում դժբախտությունների: Վերջին տարիների հինգերորդ աստիճանի ամենահզոր փոթորիկը «Էնդրյուն» է, որը ծնվել է 1992 թվականին, և վնաս է հասցրել կղզու արևմտյան հատվածին:
12. Ցիկլոնի ժամանակ (չխառնել փոթորիկի հետ, ջրառատ և երկարատև անձրևը) կուբացիները նստում են տանը մոմի լույսի ներքո նեղ ընտանեկան միջավայրում և վայելում են նախօրոք գնված համեղ ուտելիքները: Եղանակային այդպիսի պայմանները տեղաբնակների մեծ մասի մոտ հնարավորություն է տալիս չծրագրված արձակուրդ վայելել:
13. Կուբայի պահապանն է համարվում Մարիամ Աստվածածինը:
14. Տեղաբնիկ կուբացիները ժամանակի ընթացքում ամբողջությամբ սպանվել են իսպանացի զավթիչների կողմից:
15. Խառնամուսնությունները կղզում չեն ողջունվում: Ընդ որում, սպիտակամորթ աղջկա և սևամորթ կուբացու ամուսնությունը ավելի շատ են դատապարտում, քան հակառակ դեպքը:
16. Կուբացիները կատաղի շուն պահողներ են, գրեթե յուրաքանչյուր տանը մեկ կամ մի քանի շնիկներ կան: Նորաձև է համարվում ցեղային շուն պահելը, անհասկանալի պատճառներով նախապատվությունը տրվում է ամենամազոտ շան ցեղատեսակներին` լայկաներին և Չաու-չաուին, ինչպես նաև բազմաթիվ փոքրիկ չիխուա-խուաներին:
17. Կատուներին այստեղ այդքան էլ չեն սիրում և տներում չեն պահում, այդ պատճառով էլ վայրի և միայնակ կատուները փողոցում` աղբամանների մոտ են ապրում և տեղացիների փաղաքշական արձագանքներին չեն էլ արձագանքում:
18. Քչերը գիտեն, որ Կուբայում հեղափոխականները երկուսը չեն եղել այլ երեքը: Կամիլո Սենֆուեգոսը` բանաստեղծ, Ֆիդել Կաստրոյի և Չե Գևարայի ընկերը, տարբերվել է յուրահատուկ խարիզմայով և ժողովրդի հանդեպ սիրով մինչև իր առեղծվածային մահը` ավիավթարը, որը տեղի է ունեցել 1959 թվականին, որից ինքնաթիռի ոչ մի մասնիկ չի գտնվել: Ողբերգությունից հետո Ֆիդելը երկրի ղեկավարումը վերցրեց իր ձեռքը , իսկ Չե Գևարան, ըստ բոլորի կարծիքի, բռնի ուժով վտարվեց երկրից: Այսօր երկու մահացած հեղափոխականները վաստակավոր կուբացիներ են, իսկ Չե Գևարայի լուսանկարները մեծ պահանջարկ ունեն տեղաբնակների շրջապատում:
19. Կուբացու համար շատ նորմալ է նայվում աշխատանքից հետո հարմարավետ նստել ծառի տակ` նստարանին կամ տաք քարին հավայան ափամերձ տարածքում և փոքր ինչ աչք կպցնել: Կյանքը այստեղ դանդաղ է ընթանում, և դա նկատելի է ամեն տեղ: