Կուբան, որը պաշտոնապես կոչվում է Կուբայի Հանրապետություն (իսպաներեն՝ República de Cuba), բաղկացած է Կուբայի կղզուց, Երիտասարդության կղզուց (իսպ.՝ Isla de la Juventud) և սահմանակից փոքր կղզիներից։ Կուբան գտնվում է հյուսիսային Կարիբիյանում` Կարիբիյան ծովի, Մեքսիկական ծոցի և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Կուբայի հյուսիսում գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները և Բահամյան կղզիները, արևելքում՝ Հաիթին, արևմուտքում՝ Մեքսիկան և հարավում՝ Ջամայկան։ Կուբան ամենախիտ բնակեցված երկիրն է Կարիբիյան ավազանում։ Կուբայի ժողովուրդը, մշակույթը և սովորույթները ազդեցություն են կրել բնիկ ցեղերից, իսպանական գաղութատիրությունից, աֆրիկյան ստրուկներից և աշխարհագրական տեսանկյունից նրա մոտ գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Կուբայի կլիման արևադարձային է, բայց երկիրը հարվածվում է հաճախ մրրիկներից, որի պատճառը Կուբայի մոտ լինելն է Մեքսիկական ծոցին և այդտեղի արևադարձային կլիմային։ Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում փաստեր Կուբայի մասին, որոնք անկասկած ձեզ կհետաքրքրեն:
1. Կուբացիները շատ շփվող ազգ են, հարկ չկա զարմանալու, եթե փողոցում քայլելիս լսեք զանազան հաճելի մեկնաբանություններ, հատկապես, եթե բարձր տրամադրությամբ կին է անցորդը: Ինչպես նաև տեղաբնիկի համար բավականին նորմալ է նայվում փողոցում անծանոթի հետ զրույցի բռնվելը, քանի որ նա լավ կամ վատ տրամադրություն ունի:
2. Կուբայում շատ թույլ է կրթական համակարգը: Խորհրդային տարիներին բարձրորակ մանկավարժների հիանալի բազա կար, սակայն այժմ բոլորը կենսաթոշակային տարիքի են: Դպրոցներում դասավանդում են նախկին բարձր դասարանցիները, որոնք կրթության ցածր մակարդակ ունեն, իսկ շատ առարկաներ, ինչպիսիք են կենսաբանությունը, աշխարհագրությունը, քիմիան և այլ առարկաներ միավորվել են մեկ «Ciencias naturales» անվանումով առարկայի մեջ:
3. Կուբայում միայն անվճար կրթություն գոյություն ունի: Յուրաքանչյուր ԲՈՒՀ ընդունվելու համար հարկավոր է երեք առարկայի քննություն հանձնել. Կուբայի պատմությունը, իսպաներեն և մաթեմատիկա:
4. Կուբայի քաղաքացու համար յուրաքանչյուր բժշկական օգնությունը անվճար է, դա վերաբերվում է նաև ատամնաբուժությանը, որը այժմ այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, ինչպես նաև դա վերաբերվում է աբորտին:
5. Կուբայի բժշկությունը աշխարհում լավագույններից մեկն է: Համեմատաբար բուժման ցածր գինը բազմաթիվ օտարերկրացի հաճախորդների է գրավում, որոնք հազվադեպ կամ ծանր հիվանդություններով գալիս են բուժման: Կուբան մեծ համբավ ունի ոչ միայն տուրիստական ոլորտում, այլև բժշկական լայն մասնագիտացված հիվանդանոցների և բժշկական հմուտ անձնակազմի բնագավառում:
6. Կուբան շատ հաճախ իր բժիշկներին տրամադրում է երրորդ աշխարհի երկրներին` Աֆրիկային և Լատինական Ամերիակային:
7. Կուբացիները աներևակայելի կոկիկ են, նրանք փորձում են լոգանք ընդունել ամեն հարմար պահին, փոխում են շորերը օրը երկու անգամ և ակտիվորեն օգտագործում են հակաքրտնեցնող միջոցներ և հարդարման պարագաներ: Խոնավ թևատակեր ունենալը այս շոգ արևադարձային երկրում համարվում է անպարկեշտ և զզվելի:
8. Կուբացի աղջիկները չափազանց գրավիչ և կրքոտ քայլվածք ունեն: Այդ առանձնահատկությունը ի հայտ է գալիս 10 տարեկանից և շարունակվում է մինչև 30 տարեկանը:
9. Սովորական կուբայական շագանակագույն եղեգնաշաքարը թաց է և հոտ ունի, որն էլ չի շեղում դրանից մարդկանց ուշադրությունը և թեթևակի կծվություն է տալիս:
10. Կուբայում մինչև այժմ էլ պահպանվել են «Libreta» անվանումով քարտերով գնումների համակարգը: Քարտերը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հատուկ մասնագիտացված խանութներից գնել առաջին անհրաժեշտության մթերքներ, այնպիսին, ինչպիսիք են` բրինձը, լոբին, յուղը, չոր կաթը և այլ մթերքներ մատչելի գներով: Այդ պատճառով այստեղ սովից ոչ ոք չի մահանում, անգամ` ամենաքիչ եկամուտի դեպքում:
11. Գործարարի միջին ամսեկան աշխատավարձը կազմում է մոտավորապես 20 դոլար’
12. Կուբայի գրեթե բոլոր բնակելի տները, բացառությամբ` Հավանայի մի քանի բարձրահարկ շենքերի, ապակե պատուհաններ չունեն: Դրանց փոխարեն սովորաբար օգտագործում են փայտե կամ մետաղե շերտավարագույրներ:
13. Կուբայում չկա գերարագ ինտերնետ կապ: Կղզին օգտվում է թանկարժեք արբանյակային կապից, որը ինտերնետ կապ է մատակարարում բոլոր պետական հաստատություններում, հյուրանոցներում և մասնավոր վայրերում: Հետևաբար ինտերնետ կապը մոդեմներով է, իսկ առանձնացված գծի արագությունը այդքան էլ չի տարբերվում հեռախոսային կապի արագությունից:
14. Զբոսաշրջիկների համար մուտքը դեպի ինտերնետ կատարվում է հյուրանոցի համակարգիչներով: Բացառություն են կազմում մի քանի թանկարժեք հավայան հյուրանոցները, որոնք թույլ հզորությամբ wi-fi կապ են տալիս:
15. Կուբայում արգելված է ծովամթերքի (ծովախեցգետնի, օմարի) և տավարի մսի մասնավոր վաճառքը: Չնայած շուկաներում «տակից» հնարավոր է գնել ամեն ինչ և շատ նորմալ գնով:
16. Որոշ մթերքներ, ինչպիսիք են` կարտոֆիլը, ճակընդեղը, գազարը, երբեմն մի քանի ամսով անհետանում են խանութներից,շ` կապված եղանակային պայմաններից և դրանց աճեցման եղանակից:
17. Կուբայում տաք ջրի մատակարարման կենտրոնական համարկարգ չկա: Կուբացիները հիմնականում լվացվում են սառը ջրով, չնայած ջրատար տարաները ցերեկը արևի տակ մնալուց հետո սառը կարելի է համարել: Հարմարավետության սիրահարները տներում կաթսաներ են տեղադրում:
18. Մինչև վերջին ժամանակներս Կուբայում պաշտոնապես արգելված է եղել էլեկտրական թեյնիկները, տոստերները և գրիլները: Այդ ձև նրանք խնայում էին ազգային էլեկտրաէներգիան:
19. Յուրաքանչյուր կուբացի իրավունք ունի բջջային հեռախոսի միայն մեկ սիմ քարտ ունենալ: Ընդ որում հենց բջջային կապը շատ թանկ է, մեկ րոպե խոսալը արժե մեկ դոլար: Գոյություն ունի Cubacel անվանումով մեկ բջջային օպերատոր:
20. Ամենաավանդական և սիրելի կուբայական ուտեստը «Congri»-ն է` բաղկացած բրնձից և լոբուց: Որպես կանոն մատուցում են շաբաթվա մեջ 4-5 անգամից ոչ պակաս`մսի հետ միասին կամ էլ առանց մսի: