Կռուիզներ այն մարդկանց համար, ովքեր ատում են դրանք

Դուք չե՞ք կարող ձեզ անվանել կրուիզների սիրահար: Մտածեք ևս մեկ անգամ: Ջրի վրայով զբոսաշրջությունը վերջին տարիներին լուրջ փոփոխությունների միջով է անցել և այսօր յուրաքանչյուր ցանկացող կարող է շատ հարմարավետ ճամփորդել Նեղոսով էկոնավակներով կամ կոտրելով անցնել համառ  սառույցների միջով, զգալ ռահվիրա Անտարկտիդայի ջրերում:

Круизы для людей, которые ненавидят круизы

Aqua Expeditions (Պերու)

Շատ զբոսաշրջիկների կարծիքով այս ընկերությունը կազմակերպում է լավագույն կռուիզները Ամազոնի վրայով: 130 ֆուտանոց «M/V Aqua»  նավը նման է ձեղնահարկի, որը պոկել է փոթորիկը և նետել գետը: Նավի պատերը հատակից մինչև առաստաղ ապակուց է պատրաստված, այնպես որ բնության սիրահարները կարող են հետևել ամազոնյան դելֆիններին և իգուանաներին: Ընկերությունը ապացուցում է, որ անգամ վայրի բնության պայմաններում հնարավոր է հրաժարվել քաղաքային հարմարություններից:
Կռուիզի արժեքը. 4 օրը սկսած 2850 դոլարից

 

Seadream Yacht Club (Կարիբյան կղզիներ)

Այս կռուիզները հարմար են պատահական ճանապարհորդների համար, ովքեր չեն ցանկանում ժամանակ անցկացնել շոփինգ-մոլլերում նավահանգիստ մտնելուց: Հազարավոր ուղևորներով «Լողացող քաղաքի» երթուղու փոխարեն դուք SeaDream  115-մետրանոց նավով կուղևորվեք ճանապարհորդության: Նավի վրա կա կինոթատրոն, բար և փոքրիկ խաղատուն, այնպես որ ինտենսիվ զվարճալի թերապիան ապահովված է:

Կռուիզի արժեքը. 6 օրը սկսած 3600 դոլարից

Nour El Nil (Եգիպտոս)

Երբեմն տրանսպորտի միջոցը որոշիչ դեր է խաղում ճանապարհորդության մեջ. օրինակ, գնացքով ճանապարհորդություն դեպի Հնդկաստան կամ մետրոյով զբոսանք Նյու Յորքում: XIX դարում Եգիպտոսի իշխանությունները առաջին անգամ թույլատրել են եվրոպացիներին «զբոսնել» Նեղոսով: Այժմ զբոսաշրջիկները ուղևորվում են Լուքսորից առագաստանավով հին Ասուան: Nour El Nil-ի նավերը շարժվում են բացառապես նեղոսյան թեթև քամիներից, իսկ տախտակամածին մատուցում են ավանդական ուտեստներ:

Կռուիզի արժեքը. 6 օրը սկսած 2975 դոլարից

REI Antarctica Icebreaker Cruise (Անտարկտիկա)

Այս կռուիզը անվախ զբոսաշրջիկների համար է, ովքեր կարող են նավի ուժեղացված կմախքի հետ դիմակայել թաքնված այսբերգների վտանգները և Zodiac նավակներով զբոսնել սառույցների վրա: Եթե դուք ամրագրեք այդպիսի տուր, ապա զբաղեցրեք նավի այն հատվածը, որտեղ կլինեն բազմաթիվ թռչնագետներ, երկրաբաններ և շատ այլ մասնագետներ, որոնցից բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կլսես: Մի խոսքով այս կռուիզը այն մարդկանց համար է, ովքեր վստահ են, որ «հանգիստը» և «արշավը» միևնույն բանն է:
Կռուիզի արժեքը. 11 օրը սկսած 4995 դոլարից

Geographic Expeditions (Մյանմա)

Մերգուի արշիպելագի ջունգլիներում կորել են 800 կղզիներ, որոնք ցրված են ավելի քան 10 հազար քառակուսի մղոն տարածքում Մյանմայի հարավային ափամերձ տարածքում: Մինչև 1997 թվականը այս տարածքը փակ է եղել զբոսաշրջիկների համար: Այժմ հնարավոր է  սուզվելու սարքավորումներով հագեցած Silolona  զբոսանավով, մեկնել հանդիպման կետերի և շնաձկների հետ:
Կռուիզի արժեքը. 13 օրյա հանգիստը նախատեսված 12 հոգու համար սկսած 250 դոլարից 

Oceania Cruises

Կռուիզային «Marina» նավը կարող է տեղավորել 1250 ուղևորների և նույնքան էլ անձնակազմի: Եվ կարող եք մոռանալ ձեր ծովային հիվանդության մասին, քանի որ նավը գտնվում է կայունացուցիչների վրա: Ինչպես նաև դուք կարող եք ընտրել ցանկացած այլ զբոսանավ՝ «Insignia», «Nautica», «Regatta» կամ«Riviera»: Ոչ մի տեղ չկա հին դրես կոդը, թույլատրվում է ձեր հետ նավ բարձրացնել գինի, իսկ նավի առաջամասում կարող եք հանգստանալ քիվերի վրա պարկած:
Կռուիզի արժեքը. Բարսելոնից Հռոմ 7 օրը 1460 դոլար

Zambezi River Queen (Բոթսվանա)

Zambezi River Queen-ը համարվում է առաջին կռուիզային նավը, որը շրջում է Չոբե գետի վայրի ջրերում՝ Բոթսվանայի և Նամիբիայի միջև: Դա բացառապես էկոլոգիական կռուիզ է, քանի որ նավը շարժվում է գետի հոսանքի օգնությամբ, որոնք չեն վնասում գետային հունը: 14 խցիկները ապահովվում են տաք ջրերով՝ շնորհիվ արևային մարտկոցների, իսկ էներգիախնայող լուսարձակները վերացնում են գեներատորներից արձակվող աղմուկը, որպեսզի չանհանգստացնեն կոկորդիլոսներին, գետաձիերին և փղերին, որոնք ջրի տակ են: Ձեր խիղճը հանգիստ է, իսկ Աֆրիկան՝ ափիդ մեջ:
Կռուիզի արժեքը. 3 օրը սկսած 960 դոլարից

 

You might also like