Princess Cruises զբոսաշրջային ընկերությունը միացել է հանրահայտ ամերիկյան շոկոլադ արտադրող Նորման Լավի հետ, որպեսզի հաճախորդներին առաջարկի յուրահատուկ «շոկոլադե» շրջագայություն Կարիբյան կղզիներում:
«Chocolate Journeys» («Շոկոլադե ճանապարհորդություն») անվանումով կռուիզը իր մեջ կներառի առողջարանային բուժում շոկոլադե սկրաբների, շոկոլադե դիմակների և մարմնի համար նախատեսված շոկոլադե յուղերի միջոցով, ինչպես նաև շոկոլադե կոնֆետների և խմիչքների անվերջ համտեսումներ: «Մի բան հստակ է. շոկոլադը մարդկանց երջանկացնում է,- ասում է Նորման Լավը: Եվ «շոկոլադե» կռուիզը անկասկած մարդկանց կնվիրի հաճույքի անմոռաց րոպեներ»: Քաղցր ճանապարհորդության հնարավոր է մեկնել արդեն այս տարվա աշնանից: