Խորվաթները ստեղծել են շարժական հոսթել երաժշտական փառատոնների համար

Խորվաթ դիզայներները ստեղծել են աշխարհում առաջին շարժական հոսթելը՝ Nearby Hostel-ը, որը կարելի է տեղադրել երաժշտական փառատոնների անցկացման վայրերում։ Ինչպես հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, հավաքված տեսքով այն տեղավորվում է մեկ բեռնատարում, իսկ բացելու համար պահանջվում է ընդամենը կես ժամ։

Հոսթելի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ունի ձայնա և ջերմամեկուսացում, ինչպես նաև՝ օդորակման համակարգ, ջեռուցման համակարգ, հարմարավետ լոգախցիկներ և սանհանգույցներ։

Nearby Hostel

Այնտեղ կարող է տեղավորվել  26 մարդ։ Նախագծի համաձայն՝  Nearby Hostel-ը կունենա ութ մահճակալով մեկ, չորս մահճակալով մեկ և երկու մահճակալով յոթ սենայկ։ «Մենք մշակել ենք նախագիծը  10 ամիս և մտադիր ենք ստեղծել հանգստի հարմարավետ վայր,  որտեղ հնարավոր կլինի գալ և լիցքաթափվել  18-ժամյա զվարճանքից հետո»,-մեկնաբանել են դիզայներները։  Մեկ մինի հոսթելի արժեքը կազմում է 110 հազար դոլար։

Nearby Hostel

You might also like