Խորվաթիայի Զադար փոքր նավահանգիստը դարձել է այն երջանիկներից մեկը, որտեղ National Geographic Traveler ամսագիրը խորհուրդ է տալիս այցելել. գրում է dalje.com-ը: Բացի Խորվաթիայի Զադարից, ամսագիրը նաև ընտրել է Նորվեգիայի Ալեսունդը, Էստոնիայի Տալլինը, Լեհաստանի Գդանսկը, Ֆրանսիայի Այաչոն և Մալթայի Վալետտան: Զադարը նշելով` ամսագիրը գրում է, որ Դալմաթյան ափամերձից հյուսիս գտնվող խորվաթական նավահանգիստը 3000 տարիների ընթացքում իր մեջ ընդգրկել է բազմաթիվ մշակույթների ժառանգությունը, որը հստակ երևում է Հին քաղաքի ճարտարապետությունում:
Ամսագիրը ավելացնում է, որ Զադարը գտնվում է Ադրիատիկ ծովի բազմաթիվ իդեալական կղզիների շրջապատում և ընդամենը մեկ ժամ ճանապարհային հեռավորության վրա է գտնվում Խորվաթիայի հինգ ազգային արգելանոցներից: Զադարի զբոսաշրջային խորհուրդը նշում է, որ զբոսաշրջիկների համար հանրահայտ ամսագիրը հաճախ է գրում խորվաթական քաղաքի մասին, այդ թվում այն համարելով աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկը: