Անցած շաբաթվա վերջին խորվաթական մայրաքաղաք Զագրեբը նվեր է ստացել հանրահայտ բրիտանացի ռոք երաժիշտ, պոետ և կոմպոզիտոր Ջոն Լենոնի արձանը: Հուշարձանը քանդակել է Զագրեբի Azra ռոք խմբի նախկին մասնակից, այժմ քանդակագործ Բորիս Լեյները:
Ավելի վաղ` այս տարվա մեջ, մայրաքաղաքի կենտրոնում հայտնվել է ևս մեկ բրիտանացի ռոք երաժիշտ The Clash խմբի առաջատար Ջո Ստրամմերի արձանը: Croatian Times հրատարակության հայտարարության համաձայն` մոտենում է աշխարհում առաջին ռոքն-ռոլլի այգու ստեղծման պահը: Կազմակերպությունը, որը պատասխանատու է ռոքն-ռոլլի այգու ստեղծման և զարգացման համար, նախատեսում է ռոք լեգենդների 30 հուշարձաններ տեղադրել մայրաքաղաքի կենտրոնում: Զագրեբում հաջորդը կլինի ամերիկացի կիթառահար վիրտուոզ Ջիմի Հենդրիքսի, ռոք երգչուհի Ջենիս Ջոպլինի, Ramones ռոք խմբի մասնակիցների, ինչպես նաև` մի քանի կենդանի երաժիշտների, մասնավորապես` Դևիդ Բոուիի արձանները: