Խորվաթիա․ Դուբրովնիկում հինգաստղանի կլինիկա են բացել զբոսաշրջիկների համար

Դուբրովնիկում բացվել է   Marin Med Plus կլինիկան, որը տեխնիկական հագեցվածության և հիվանդների համար հարմարավետության մակարդակով համապատասխանում է «5 աստղ» կատեգորիային։
Դուբրովնիկի 7-հարկանի կլինիկան  հագեցած է ամենաժամանակակից բժշկական սարքավորումներով և նախատեսված է, հիմնականում, օտարերկրացի զբոսաշրջիկների համար, ովքեր կորցնում են շարժունակությունը ՃՏՊ-ների արդյունքում կամ այլ ծանր դեպքերի պատճառով։
Հիվանդանոցի անձնակազմն աշխատում է շուրջօրյա։ Հիվանդների համար նախատեսված է սնվելու  а la carte համակարգը։ Կլինիկայում մնալու արժեքը համեմատելի է բարձրակարգ հյուրանոցում մնալու արժեքի հետ։

You might also like