Խորվաթիայի Ռովին առողջարանում, որը գտնվում է Իստրիա թերակղզում, զբոսաշրջիկներին առաջարկել են էքսկուրսիայի նոր տեսակ․ զբոսանք նավակով՝ դելֆինների ֆոտոորսով։ Sunset with dolphins անունը կրող էքսկուրսիան անցկացվում է ժամը 18-ից 21-ին` մայրամուտին։ Զբոսանքի արժեքը կազմում է շուրջ 20 եվրո։
Էքսկուրսիայի մասնակիցները շարժվում են դեպի Սուրբ Իվանի կղզի, որտեղ հավաքվում է դելֆինների հոտը։ Տեղացի որսորդները ասում են, որ կենդանիների թիվը վերջին ժամանակներս զգալիորեն մեծացել է։ Դրա մասին վկայում են պատռված ձկնորսական ցանցերը և որսի կորուստը։ Մալի Լոշին քաղաքի Plavi svijet ինստիտուտում զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս խուսափել դելֆիններին կերակրելուց։ Այլապես նրանք կդադարեն ինքնուրույն կեր փնտրել։