Խորվաթիա․ Պուլայում բացվել է հոսթել ռոքերների համար
Պուլայում՝ Իստրիայի խոշոր առողջարանում, բացվել է հոսթել ռոքերների համար՝ Rock Palace։ Նրան կից գտնվում է Rock Caffe Pula սրճարանը։ Հյուրերը կարող են բնակության համար պատվիրել համարներ AC/DC, Beatles, Rolling Stones, Queen խմբերի ոճերի դիզայնով։ Օբյեկտը նախատեսված է 50 տեղի համար և գտնվում է Սկալիերովա 8 փողոցում։ Հոսթելի հյուրերին զեղչեր են տրամադրվում տեղի ռոք սրճարանում։ «Մենք ցանկանում ենք Պուլան ներկայացնել որպես ռոք քաղաք։ Այն կապված է եղել այս հայտնի երաժշտական ուղղութանը իր գոյության հենց սկզբից։ Իսկ Rock Caffe Pula-ն, որը բացվել է 1994 թվականին, արդեն ավելի քան 20 տարի հավաքում է ռոք երաժշտության սիրահարներին»,- նշել է հոսթելի սեփականատեր Միրկո Մոցկոն։