Դուբրովնիկի իշխանությունները հրամանագիր են թողարկել՝ համաձայն որի, հանգստացողները, ովքեր քաղաքում կշրջեն բիկինիով կամ տոպլես, կտուգանվեն։
Ինչպես գրում է Croatia Week-ը՝ քաղաքը լողափի վերածող զբոսաշրջիկների տուգանքի չափը կկազմի 316 եվրո։ Արգելքի մասին զգուշացնող տեղեկատվական վահանակները կախված են քաղաքի բոլոր երեք մուտքերի՝ Պիպե, Պլոչե և Բուչա դարպասների մոտ։ Նոր կանոնը անտեսողները կտուգանվեն։
Այս որոշումը քաղաքային իշխանությունները կայացրել են մի քանի տհաճ միջադեպերից հետո, որոնք տեղի են ունեցել չհագնված զբոսաշրջիկների հետ քաղաքի գլխավոր փողոցում։ Քանի որ իրենք զբոսաշրջիկները ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, քաղաքային իշխանությունները որոշեցին պարտադրված դրեսս կոդ սահմանել։