Կրիշտիանու Ռոնալդուն հյուրանոց է կառուցում Մադրիդում
Իր առաջին հյուրանոցը ֆուտբոլիստը կառուցել է Մադեյրայում, ևս երկուսն էլ մտադիր է բացել Լիսաբոնում և Նյու Յորքում։
Համաշխարհային ֆուտբոլային աստղ՝ Ռեալ Մադրիդ իսպանական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կբացի իր հյուրանոցներից մեկը Իսպանիայի մայրաքաղաքում։ Հյուրանոցը կզբաղեցնի Մադրիդի կենտրոնում գտնվող Gran via պատմական շենքի ինը հարկերը՝ հայտնի Գրքի տան (Casa del Libro) անմիջապես դիմացը։
CR7 ապրանքանիշի հյուրանոցի կառուցումը կարժենա 75 միլիոն եվրո։ Շքեղ հյուրանոցը կունենա շուրջ հինգ հարյուր համար։ Տարիուկես առաջ ֆուտբոլիստը բացեց իր առաջին հյուրանոցը պորտուգալական Մադեյրա կղզում։ Նա մտադիր է հյուրանոցներ բացել նաև Լիսաբոնում և Նյու Յորքում։