Զբոսաշրջային խորամանկությունների «քրեական» վիճակագրությունը

Travelzoo ընկերությունը հրապարակել է իր հարցման տվյալները՝ կապված փոքրիկ խորամանկությունների հետ, որոնք զբոսաշրջիկները իրենց թույլ են տալիս արձակուրդի ընթացքում։ Հարցմանը մասնակցել են ճանապարհորդներ Եվրոպային, Հյուսիսային Ամերիկայից և Ասիայից։
Թաքցնել անձնական հիգիենայի միջոցներ

1364132052_3
Զարմանալի է, բայց  69% ոչ աղքատ ամերիկացի իր հետ տուն է տանում հյուրանոցներում տրամադրվող շամպունների, մարմնի գելերի և օճառների  մինի տուփերը։ Նրանցից հետ չեն մնում կանադացիները (63%), չինացիները(61%) և բրիտանացիները (45%)։ Այս ցանկում ամենաբարեխիղճը գերմանացիներն են․ նրանցից միայն  20% է պատրաստ վերցնել ավելորդը։
Հոգալ բնական կարիքները լողավազանում կամ ծովում

5972879038_8f511e9ceb_b
Զգույշ եղեք․ այս տգեղ արարքը հատուկ է ԱՄՆ բնակիչների 64%-ին,  կանադացիների 50%-ին և գերմանացիների  44%-ին։ Չինացիներից զուգարան գնալու համար ժամանակ կամ գումար  խնայում է 41%-ը։
Արձակուրդային սիրավեպ

kurort
Այս հարցում ամենահաջողակը գերմանացի զբոսաշրջիկներն են (10%) և չինացիները (5%)։ Ճանապարհորդության ընթացքում ամուսնական դավաճանության մասին խոստովանում են բրիտանացիների միայն  4%-ը, ամերիկացիների  3%-ը և կանադացիների  2%-ը։
Թաքցնել իրերը մաքսակետում

customs
Չինացի ճանապարհորդների գրեթե մեկ երրորդը  (32%) թեկուզ մեկ անգամ մաքակետով անցկացրել է չհայտարարագրված կամ փոխադրման համար չարտոնված իր։ Այդ հանցանքը խոստովանել են նաև շուրջ 20% կանադացիները, ամերիկացիները և բրիտանացիները։
Ճանապարհորդության պլանավորում աշխատանքի ժամանակ

Planning vacation
Չինացիների և ամերիկացիների ավելի քան երկու երրորդը զբաղվում են ճանապարհորդության տարբերակների որոնումով և տոմսերի ամրագրումով անմիջապես աշխատավայրից։ Նրանցից հետ չեն մնում կանադացիները՝  (64%)։ Առավել կարգապահ են բրիտանացիները (40%) և գերմանացիները (38%)։
«Վատ ինքնազգացողություն» հանգստի ավարտին

ill-woman
Միայն մոլեռանդ աշխատամոլը չի երազում թեկուզ մեկ օրով երկարաձգել մեկ շնչով անցած արձակուրդը։ Ահա թե ինչու են ամերիկացիների քառորդ մասը և կանադացիների, չինացիների և բրիտանացիների 16%-ը ջանասիրաբար հազում և ֆսֆսացնում քիթը խոսափողի մեջ՝ ողբերգաբար հայտնելով տնօրենին անսպասելի վատառողջության մասին։ Եվ կրկին ամենաազնիվները  (կամ գաղտնապահները) գերմանացիներն են․ նրանց միայն 10%-ն է իրեն թույլ տալիս կիրառել այս հնարքը։
Չվճարել հաշիվը

shock-over-bill-restaurant
Այստեղ անդաստիարակությունը և անփությունը վերածվում է գրեթե գողության։ Զբոսաշրջիկների մեծամասնությունը, իհարկե, պարտաճանաչ վճարում է հաշիվը, բայց ամերիկացիների  13%-ը, կանադացիների 9%-ը, բրիտանացիների  8%-ը, գերմանացիների 7%-ը և չինացիների 6%-ը գնում են ռեստորանից՝ առանց հաշիվը փակելու։
Շեզլոնգի «ամրագրում»

Chair
Թվում է, թե հասուն մարդիկ պետք է իմանան, որ «պահեստային» շեզլոնգ պահելը, դրա վրա հագուստ կամ սրբիչ դնելով, ընդունված չէ։ Ցավալի է տեսնել բոլոր շեզլոնգները «զբաղված» վաղ առավոտից այն դեպքում, որ իրերի տերերը լողավազանից կամ լողափից բավականին հեռու են։ «Զավթիչներ են» կանադացիների և ամերիկացիների շուրջ երկու երրորդը և չինացիների, բրիտանացիների և գերմանացիների շուրջ մեկ երրորդը։

You might also like