Ղրիմի Գերագույն խորհուրդը հորդորել է տեղական իշխանություններին ֆոտոբիզնեսում կենդանիների օգտագործման արգելք մտցնել: Նման որոշում կայացվել է շրջանի ղեկավարության կողմից նոյեմբերի 28-ի նիստի ժամանակ: Արգելքը նաև վերաբերվում է կենդանիներին սպորտային և ժամանցային միջոցառումների ժամանակ օգտագործելուն:
Վայրի կենդանիների մասնակցությամբ նկարահանումները կարգելվի միայն կենդանաբանական այգիներում և ապաստարաններում: Արգելքի խախտման դեպքում որպես պատիժ կիրառվում է ձեռնարկատիրական գործունեության իրավունքի սահմանափակումը, ինչպես նաև՝ վարչական և քրեական պատասխանատվություն. այս մասին նշվում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Առողջարանների և զբոսաշրջության նախարարության կայքում: