Ֆրանսիայի քրեական մայրաքաղաքը սպասում է զբոսաշրջիկներին

2013 թվականին Մարսելը կրում է Եվրոպայի մշակութային մայրքաղաք անվանումը: Սակայն, Մարսելը հաճախ անվանում են նաև Ֆրանսիայի «քրեական մայրաքաղաք», քանի որ հանցագործությունների աստիճանը այս քաղաքում, եվրոպական չափանիշրենով, շատ բարձր է: Առաջին հերթին, ինչպես գրում է Malaga-cf.ru-ն, քաղաքի մի շարք գործարարներ և քաղաքական գործիչներ մեղադրվում են քրեական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ:

Marseille

Այնուամենայնիվ այս տարի «քրեական մայրաքաղաքը» կդառնա Մշակութային: Ինչպես ցույց է տվել վիճակագրությունը, որը անցկացվում է 1985  թվականից, այս կոչումը օգնում է գրավել զբոսաշրջիկներին: Այդ պատճառով իշխանությունները հուսով են, որ այս տարի քաղաք կայցելեն 2-3  միլիոն ավել հյուր, քան` սովորաբար: Արդյունքում, Մարսել այցելով զբոսաշրջիկների տարեկան քանակը կհասնի 10 միլիոնի: Նրանց համար այս տարի կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ` համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ:

Marseille

Մարսելը գտնվում է Ֆրանսիայի հարավում, այն երկրի և Միջերկրածովյան ամենամեծ նավահանգիստն է: Այստեղ կան բազմաթիվ հուշարձաններ, թանգարաններ, ինչպես նաև` Իֆ ամրոցը, որը հայտնի է Դյումայի Կոմս Մոնտե Քրիստո  վեպից: Հարկ է նշել, որ այս տարի Եվրոպայի երկրորդ մշակութային քաղաք է  ճանաչվել պակաս հայտնի Կոշիցե քաղաքը, որը գտնվում է Սլովակիայի արևելքում:

Marseille

You might also like