Կրետեն աշխարհի այն տասը վայրերից մեկն է, որտեղ կարելի է այցելել թոշակառուներին․ այս մասին վկայում է Live and Invest Overseas Index-ի 2016 թվականի հետազոտությունը։
Թոփ-10-ը ձևավորվել է 12 չափանիշների հիման վրա․ կլիմա, լեզու, ապրելավճար, ժամանցի կազմակերպում, շրջակա միջավայրի պայմաններ, սփյուռք, բժշկական սպասարկում, ենթակառուցվածքներ, անշարժ գույք, բնակության պայմաններ, անվտանգություն և հարկային ռեժիմ։
Ինչ վերաբերվում է հունական կղզուն, Կրետեյի բնակիչները հայտնի են իրենց երկարակեցությամբ՝ շնորհիվ կենսակերպի և սննդակարգի։ Չնայած Հունաստանում բարդ տնտեսական իրավիճակին՝ կղզում կյանքի արժեքը ավելի ցածր է, քան՝ մյուս շրջաններում։
Կրետեից բացի տասնյակում հայտնվել են նաև Ալգարվեն (Պորտուգալիա), Վալլետան (Մալթա), Պուերտո Վալյարտան (Մեսիկա), Կայոն (Բելիզ, Լյուբլյանան (Սլովենիա), Կոտա Կինաբալուն (Մալայզիա), Պլայյա դել Կարմենը (Մեքսիկան), Լաս Տերենասը (Դոմինիկյան Հանրապետություն) և Ամբրա Սաուեն (Բելիզ)։
Այլ հոդվածներ
You might also like