EasyJet ավիաընկերությունը ստեղծել է նավիգատոր-սպորտային կոշիկներ զբոսաշրջիկների համար։ Շնորհիվ այս կոշիկի՝ ճանապարհորդները կարող են հեշտ կողմնորոշվել անծանոթ քաղաքում։ Ինչպես հայտում է Lenta.ru-ն՝ սենսորներով սպորտային կոշիկները «աշխատում են» բջջային հավելվածի օգնությամբ։ Ճանպարահորդը նշում է նպատակակետը, ծրագիրը ցուցադրում է երթուղին, իսկ աջ կամ ձախ ոտքի կոշիկը թրթռում է, երբ պետք է թեքվել աջ կամ ձախ։ Այդպիսով, կարող եք հանգիստ շրջել քաղաքով՝ ամեն րոպե քարտեզին կամ նավիգատորին չնայելով։
«Խելացի» կոշիկը ստացել Sneakairs անվանումը և արդեն փորձարկում է անցել Բարսելոնայի փողոցներում։ EasyJet ավիաընկերությունը նախատեսում է վաճառել այս կոշիկները իր ուղևորներին։