Ստեղծվել է Ռումինիայի վիդեո-ուղեցույցը

Բուխարեստի ազգային ինստիտուտը ներկայացրել է ինտերակտիվ ուղեցույց՝ ստեղծված երկրի ԱԳՆ-ի առաջարկով: Տրանսիլվանիան՝ Դրակուլա կոմսի հայտնի ամրոցով, և Բրեմ Սթոկերի կերպարը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների: Բայց Ռումինիան ունի նաև գեղեցիկ  սևծովյան լողափեր և Կարպատյան լեռներ՝ մատչելի և  հարմարավետ լեռնադահուկային առողջարաններով:

Բացի այդ, հենց Բուխարեստը լի է տարբեր ժամանակաշրջանների պատմական հուշարձաններով: Ինտերակտիվ ուղեցույցը, ինչպես հայտնում է Romania Insider նորությունների կայքը, կունենա 20  տեսանյութ և  360 տուր զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են այցելել Ռումինիա:

You might also like