Չնայած նրան, որ ամանորը ողջ աշխարհը անքուն է անցկացնում, որոշ մարդիկ, նույնիսկ որոշ երկրներ ամբողջությամբ, նախընտրում են անտեսել այդ ավանդույթը: Օրինակ, Կուբայում Ֆիդել Կաստրոյի հրամանով ամանորը չի նշվել 20 տարի, իսկ Սաուդյան Արաբիայում այն նշելու պատճառով նույնիսկ կարելի է բանտ ընկնել:
Իսկ Մեծ Բրիտանիայի ամեն երրորդ բնակիչը, համաձայն հարցումների, քնում է, որպեսզի առևտրային խցանումների մաս չդառնա և դեմ է դուրս գալիս չափից շատ աղմկոտ ամանորյա տոնակատարություններին: