«Վախկոտ զբոսաշրջիկները» չպետք է ընտրեն այդ ուղղությունները

Յուրաքանչյուր ոք ունի վախեր և ֆոբիաներ անկախ նրանից՝ խոստովանում է դա, թե ՝ ոչ: Որոշ վախեր բավականին տարածված են՝ կլաուստրաֆոբիա, արախնոֆոբիա, աերոֆոբիա և այլն: Սակայն շատ զբոսաշրջիկներ ունեն հազվադեպ հանդիպող վախեր, որոնք կարող են խանգարել նրանց վայելել հանգիստը: CNN  նորությունների պորտալը հրապարակել է «զբոսաշրջային» ֆոբիաների ցանկ՝ նշելով ուղղությունները և տեսարժան վայրերը, որտեղ կարող են հանդիպել այդ վախերին:

1.  Գոդոֆոբիա՝ վախ ճանապարհորդելուց,
2. Թրիփանոֆոբիա՝ վախ ասեղներից ու ծակոցից. Սփեյս Նիդլ (Տիեզերական ասեղ), Սիեթլ, ԱՄՆ,

Space-Needle

3. Ագրիզոոֆոբիա՝ վախ վայրի կենդանիներից. սաֆարի,
4. Կրիոֆոբիա՝ վախ սաստիկ ցրտերից. IceHotel սառցե հյուրանոց, Լապլանդիա,

ICEHOTEL
5. Մակրոֆոբիա՝ վախ երկար սպասումից. թեմատիկ այգիներ, մասնավորապես՝ Դիսնեյլենդի հերթերը,
6. Հելիոֆոբիա՝ վախ արևի տակ մնալուց. տաք կլիմայով երկրներ,

Disneyland
7. Լիմնոֆոբիա՝ վախ լճերից. Սեբեյգո լիճ, Կանադա,
8. Օսմոֆոբիա՝ հոտերի անհանդուրժողականություն. կարամբոլայի փառատոն Թայլանդում,

Sebago Lake , Canada
9. Ատեֆոբիա՝ վախ ավերակներից. Հունաստանի հնագույն ավերակները,
10. Ագիրոֆոբիա՝ փողոցը հատելու վախ. Տոկիո, ճապոնիա:

 

 

You might also like