Շրի Լանկայում ֆրանսիացի երեք զբոսաշրջիկ դատապարտվել են վեց ամիս պայմանական ազատազրկման Բուդդայի արձանի հետ վիրավորական լուսանկարների համար: Նրանք նաև պետք է տուգանք վճարեն: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` այդ չարաբաստիկ լուսանկարներում կին զբոսաշրջիկներից մեկը համբուրում է Բուդդայի արձանի շուրթերը, իսկ տղամարդը փորձում է նմանակել նրա կեցվածքը: Երբ զբոսաշրջիկները գնացել են ֆոտոստուդիա լուսանկարեները տպելու համար, սրա սեփականատերը դրանք համարել է վիրավորական և դիմել ոստիկանություն:
Զբոսաշրջիկներին ձերբակալել են օգոստոսի 20-ին և դատապարտել 6 ամիս ազատազրկման և տուգանել 1500 ռուպի ( $11-ից մի փոքր ավել) յուրաքանչյուրից: Բուդդայականությունը Շրի Լանկայի գերիշխող կրոնն է:Նրա հետևորդները կազմում են երկրի բնակչության 70%-ը կամ 20 միլիոնը: Կղզու բնակչությունը խիստ զգայուն է Բուդդայի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերող օտարերկրացիների հանդեպ: Երկու տարի առաջ իշխանությունները չեղյալ համարեցին ամերիկացի ռեպեր Էյքոնի համերգը` արգելելով նրա մուտքը երկիր տեսահոլովակի պատճառով, որտեղ կիսամերկ կինը պարում է Բուդդայի արձանի առջև: