Կանայք կարծում են, որ ալկոհոլը խանգարում է հանգստին, իսկ տղամարդիկ դեմ են ամեն ինչին, ինչ կապված է լողափի հետ
Տարվա ընթացքում հանգսի գնալու միտքը թեթևացնում է աշխատանքային օրերի լարվածությունը, սակայն շատ հաճախ ամուսնական զույգերի մոտ հանգստի տարբերակները չեն համընկնում: Երկու հազարից ավելի մասնակից ունեցող հարցումից պարզվել է, որ զույգերի կեսից ավելին չի կարողանում խաղաղ ընտրել հանգստավայրը, իսկ 37%-ը վիճում է մինչև ամրագրման օրը. հայտնում է Daily Mail-ը:
Ebookers տուրիստական ընկերության ացկացրած ուսումնասիրության արդյունքների համաձայն` զույգերի անհամաձայնության պատճառները շատ են` սկսած բյուջեից, մինչև` հանգստի տևողությունը: Այնուհետև, պարզվել է, որ կանայք կարծում են, որ ալկոհոլը խանգարում է հանգստին, իսկ տղամարդիկ դեմ են ամեն ինչին, ինչ կապված է լողափի հետ:
Սակայն, որքան էլ որ դա տարօրինակ է, բայց զույգերի 56%-ը պնդում է, որ հանգստից հետո իրենց հարաբերությունները բարելավվում են: Ընդ որում` հարցման մասնակիցների 74%-ը կարծում է, որ ռոմանտիկ ճանապարհորդությունը լավագույնս իրականացվում է ծովում: Ամեն չորրորդ մասնակիցը նշել է, որ Եվրոպայում կան կուրորտներ, որոնք իրեն տալիս են այն ամենը, ինչ անհրաժեշտ է: