Ամենաերիտասարդ և ամենածեր բնակչությամբ երկրներն աշխարհում

Վերջին տասնամյակում բնակչության ծերացման խնդրին ավելի շատ ուշադրություն է հատկացվում։ Միավորված Ազգերի կազմակերպության խոշոր միջազգային կոնֆերանսի շրջանակներում պարբերաբար դիտարկվում է ժողովրդագրական ծերացման խնդիրը, թվաքանակի գնահատումն ու կանխատեսումները  և աշխարհի բոլոր երկրների տարեց բնակչության կազմը։

Telegraph նորությունների պորտալը օգտվել է ԿՀՎ-ի Փաստերի համաշխարհային գրքի տվյալներից և իր ընթերցողներին ներկայացրել ամենաերիտասարդ և ամենածեր բնակչությամբ աշխարհի 25 երկրների ցանկը։

Բնակչության տարիքային կառուցվածքում տարեց մարդկանց ամենաբարձր համամասնությամբ երկրների առաջին 10 հորիզոնականներում հայտնվել են․
1. Մոնակո- միջին տարիքը 51,1;
2. Գերմանիա- 46,5;
3. Ճապոնիա – 46,1;
4. Սեն Պիեր և Միքելոն, Ֆրանսիա – 44,6;
5. Իտալիա – 44,5;
6. Ավստրիա – 44,3;
7. Վիրջինյան կղզիներ, ԱՄՆ- 44,2;
8. Սան Մարինո- 43,6;
9. Հունաստան- 43,5;
10. Սլովենիա- 43,5.

4282320395

Ամենաերիտասարդ բնակչությամբ 10 երկրներն են․
1. Նիգեր- 15,1;
2. Ուգանդա – 15,5;
3. Մալի- 16;
4. Մալավի – 16,3;
5. Զամբիա – 16,7;
6. Հարավային Սուդան – 16,8;
7. Մոզամբիկ – 16,9;
8. Բուրունդի – 17;
9. Բորկինա Ֆասո – 17;
10. Չադ- 17,2։

sex-education-2