Հայտնի են իդեալական լողափով երկրները

2018 թվականի վարկանիշային աղյուսակի հորիզոնականները այնքան էլ չեն տարբերվում անցյալ տարվա արդյունքներից։  

Էկոլոգիական կրթության հիմնադրամը (FEE) կազմել է ամենամաքուր լողափերի վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել են Իսպանիան և Հունաստանը․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Եվրո-Պուլսին։

Իսպանիայում 579 լողափ ստացել է երկնագույն դրոշակ, որով առանձնացվում են ամենամաքուր լողափերը, Հունաստանում դրանք 466 են։ Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում Թուրքիան է։

Կապույտ դրոշակ, ԻսպանիաՀնգյակում են հայտնվել նաև Ֆրանսիան և Իտալիան՝ չորրորդ և հինգերորդ տեղերում համապատասխանաբար։

Երկնագույն դրոշակներ հանձնելիս՝ փորձագետները հաշվի են առել ջրի որակը, լողափի հարմարավետությունն ու հասանելիությունը։

 

You might also like