Huffington Рost-ը կազմել է ոչ հայտնի երկրների վարկանիշային աղյուսակը:
Աշխարհում կան բազմաթիվ վայրեր, որտեղ կարելի է մեկնել հանգստի: Բայց դրանց թվում կան նաև այնպիսիները, որտեղ զբոսաշրջիկները գրեթե չեն այցելում, քանի որ նույնիսկ չգիտեն այդ պետությունների գոյության մասին: Հենց այդպիսի՝ ճանապարհորդների շրջանում անհայտ երկրների վարկանիշային աղյուսակն է կազմել Huffington Рost պարբերականը: Ցանկում հայտնված պետությունների մեծ մասը ունեն գեղեցիկ և կուսական բնություն, բայց անհայտ են զբոսաշրջիկներին իրենց ոչ մեծ չափերի և գտնվելու վայրի պատճառով, օրինակ՝ Խաղաղ օվկիանոսում մոլորված փոքրիկ կղզյակները:
Այսպիսով, զբոսաշրջիկների կողմից ամենաքիչը այցելվող երկրների թոփ-10-ը ունի հետևյալ տեսքը.
1.Կիրիբատի՝ 6 000 զբոսաշրջիկ տարեկան
2.Մոնսերրատ (Բրիտանական անդրծովյան տարածք)՝ 7 000 զբոսաշրջիկ տարեկան
3.Նիուե՝ 7 000 զբոսաշրջիկ տարեկան
4.Լիխտենշտեյն՝ 60 000 զբոսաշրջիկ տարեկան
5. Անգիլիա՝ (Բրիտանական անդրծովյան տարածք)՝ 69 000 զբոսաշրջիկ տարեկան
6.Սենտ Վինսենտ և Գրենադիններ՝ 72 000 тզբոսաշրջիկ տարեկան
7. Դոմինիկա՝ 78 000 զբոսաշրջիկ տարեկան
8.Տիմոր Լեստե՝ 78 000 զբոսաշրջիկ տարեկան
9. Մոլդիվիա՝ 96 000 զբոսաշրջիկ տարեկան
10.Պալաու՝ 105 000 զբոսաշրջիկ տարեկան: