Ամբողջ աշխարհում մեծ թվով մարդիկ տառապում են ալերգիայով։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում բնակչության 25% ունի այդ հիվանդությունը։ Airport Parking and Hotels ընկերությունը ուսումնասիրություն է անցկացրել և համեմատել օդում ծաղկափոշու կոնցենտրացիան զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքներում։
Պրահայում, Դուբլինում, Լոնդոնում, Դորսեթում և Կանարյան կղզիներից ամենամեծում՝ Տեներիֆեում, օդի աղտոտվածությունը ծաղկափոշով նկատվում է երկու ամիսներին՝ մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Վենետիկում և Լիսաբոնում բուսական աշխարհի ակտիվ ծաղկման շրջանը տևում է երեք ամիս՝ մայիս, հունիս, հուլիս։
Օգոստոսը և սեպտեմբերը ամենաանվտանգ ամիսներն են Եվրոպայի մեծ մասում ճանապարհորդելու համար նրանց համար, ովքեր տառապում են ալերգիայով։ Իսկ Ներքին Ավստրիայի Վախաու հովիտը, Լոնդոնը և Դորսեթը նույնիսկ սեպտեմբերին ունեն փոշու զգալի մակարդակ։ Գյուղական և ափամերձ շրջաններում, որտեղ փչում է ծովային քամի, շաղկափոշու կոնցենտրացիան օդում նվազում է։