Երկրներ, որտեղ զբոսաշրջիկները պետք է շատ զգոն լինեն

Չնայած ճանապարհորդության ընթացքում առևանգված լինելու թվացյալ քիչ հավանակությանը՝ նման դժբախտ պատահարներ վերջերս հաճախ են տեղի ունենում: Եվ, ցավոք, իրադարձությւոնները  չեն ծավալվում Լիամ Նիսոնի մասնակցությամբ «Գերուհին» ֆիլմի սցենարով, որտեղ գողացված աղջկան հրաշքով փրկում է  նրա հայրը: Thrillist.com նորությունների պորտալը հրապարակել է մարդկանց առևանգումների ամենաբարձր ցուցանիշը ունեցող երկրների ցանկը՝ նշելով միջադեպերի քանակը և առավել վտանգավոր գոտիները.

Kidnapped

1. Մեքսիկա՝ 1583 մարդ  2013 թվականին, հիմնականում՝ Տամպիկո, Տիխուանա և Խուարես քաղաքներում,
2. Հաիթի՝ 162 մարդ  2012թվականին, երկրի ամբողջ տարածքում, բացի հյուրանոցների տարածքից,
3. Բրազիլիա՝ շուրջ 1000 միջադեպ 2012թվականին, Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում,
4. Ֆիլիպիններ՝  150 մարդ վերջին մեկ տարում, պետության  հարավային մասում,
5. Հնդկաստան՝ 2975 մարդ 2010 թվականի, խոշոր քաղաքների փողոցներում և նույնիսկ տներում և հյուրանոցներում,
6. Կոլումբիա՝ 292 մարդ  2013 թվականին, խոշոր քաղաքներից դուրս  (լեռնային արահետներ, անտառներ, գետափներ, տնկարկներ),
7. Վենեսուելա՝ շուրջ  2000 մարդ ամեն տարի, երկրի ամբողջ տարածքում, իսկ պետության մայրաքաղաք Կարակասը ճանաչվել է ամենաշատ սպանությունների թվով քաղաքը:

You might also like