Իսպանիայում հայտնվել է 0 եվրո թղթադրամ
0 եվրո արժողությամբ թղթադրամները նախատեսված են հուշանվերի համար։
Թղթադրամների վրա պատկերված են իսպանական մշակութային ժառանգության հուշարձանները։ Սեգովիայի ջրանցույցը, Լաս Վենտաս արենան, Ալկալա դարպասները, Մադրիդի Զոոակվարիումը, Բարսելոնայի Բատլոյի տունը, Բուրգոսի Մայր տաճարը հայտնվել են 2018 թվականի Euro Souvenir հավաքածուի թղթադրամների վրա։
Զրո եվրո արժողությամբ թղթադրամները կարելի է ձեռք բերել հենց մշակութային հուշարձանների տարածքից։
Այս մտահաղացումը ծնվել է Ֆրանսիայում 2015 թվականին։ Նրա հեղիանակը Ռիշար Ֆայեն է, ով առաջարկել է վաճառել զրո եվրո արժողությամբ թղթադրամներ՝ որպես հայտնի զբոսաշրջային վայրերից հուշանվեր։
Նվերային փողը պատրաստված է նույն թղթից՝ ինչ իսկական թղթադրամները, և ունի բոլոր պաշտպանիչ տարրերը՝ ջրային նիշեր, պղնձի թել, ռելիեֆային տպագրություն, հոլոգրամներ, թափանցիկ պատուհաններ, ֆլուորեսցենտային թանաք և յուրահատուկ սերիական համար․ հայտնում է Noticia.ru-ն։
Այս տարվա մարտին զրո եվրոյանոցներ սկսկել են վաճառել նաև Գերմանիայում։