Aussie-ն թողարկել է կոսմետիկա ստորջրյա լողի սիրահարների համար

Ավստրալիական կոսմետիկայի Aussie ապրանքանիշը թողարել է մազերի խնամքի միջոցների հավաքածու՝ Repair Miracle, որը ներառում է շամպուն, կոնդիցիոներ և վերականգնողական դիմակ։ Արտադրողի հավաստմամբ՝ դրանք պաշտպանում են վարսերը վնասակար շրջակա միջավայրից, օրինակ՝ ծովային ջրում աքվալանգով սուզվելիս։

 3 Minute Miracle Reconstructor  շ3 Minute Miracle Reconstructor  շամպունի, կոնդիցիոների և դիմակի բաղադրությունում առկա են ավստրալիական մակադամի ընկույզի յուղ, ավոկադո և ժոժոբա։
Aussie ապրանքանիշը հիմնադրվել է Ավստրալիայում 1979 թվականին ոճաբան Թոմ Ռեդմոնդի կողմից։ Ապրանքանիշի ընտրանիում մազերի խնամքի միջոցներ են, այդ թվում՝ շամպուններ, կոնդիցիոներներ և դիմակներ, որոնց պատրաստման համար չի օգտագործվում սիլիկոն։

You might also like