Ամռանը Կոպենհագենում արդեն ութերորդ անգամ տեղի կունենա Copenhagen Cooking խոհարարական փառատոնը, որը ծանոթացնում է Սկանդինավյան խոհանոցին: Նրա ընդարձակ ծրագիրը կբավարարի ինչպես համադամասերների, այնպես էլ սովորական այցելուներին: Հիմնական շեշտը դրվում է Դանիայի խոհարարական ավանդույթների բարձր որակին և վարպետությանը: Այս տարի փառատոնը կտևի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 2-ը: Հյուրերին սպասվում են միջացառումներ ողջ ընտանիքի համար, խոհարարական վարպետության դասեր և համտեսումներ:
Տոնին մասնակցում են քաղաքի առաջատար ռեստորանները: Բացի այդ, ամբողջ Կոպենհագենում կաշխատեն մեծ թվով ֆերմերային շուկաներ:
Դանիայի ազգային խոհանոցը իր մեջ ներառում է հյուսիսային Եվրոպայի գրեթե բոլոր ժողովուրդների ավանդույթները: Առավել ահյտնի ուտեստներից են բազմազան բուտերբրոդները, ինչպես նաև` օրիգինալ աղցանները:
Սեղանին միշտ կա ծովամթերք և ամենատարբեր ձևերով պատրաստված ձուկ: Մսային կերակուրների մեջ առանձնանում է խոզի ռագուն կարմիր կաղամբով, ինչպես նաև` տարբեր երշիկներ և նրբերշիկներ: Իսկ Դանաիյի ազգային ուտեստ է համարվում «ռեդ-գրեզ-մեզ-ֆլեզեն»` թանձր հատապտուղային ապուր հարած սերուցքով: