Օգոստոսի 13-ին Կոպենհագենում հայտնվել է ևս մեկ տեսարժան վայր. Փուշերսթրիթը (Pusherstreet), որը տեղակայված է հայտնի Քրիստիանիա թաղամասում, վերանվանվել է «Կանաչ լապտերների փողոց» (Green Light District)` ամստերդամյան «Կարմիր լապտերների փողոց»-ին համահունչ: Ինչպես նշում է դանիական Ekstra Bladet պարբերականը` փողոցի նոր անվանումը ընդգծում է այն փաստը, որ այստեղ կարելի է գնել մարիխուանա:
Քրիստիանիան մասամբ ինքնակառավարվող, ոչ պաշտոնական «պետություն է պետության մեջ» Կոպենհագենի Քրիստիանսհավեն շրջանում: Թաղամասը Դանիայում ունի հատուկ կիսաիրավական կարգավիճակ, իսկ Քրիստիանիայի բնակիչները ունեն իրենց օրենքները` երկրի օրենքներից զատ: Փուշերսթրիթը համարվում է շրջանի գլխավոր փողոցը, որտեղ վերջին մի քանի տասնամյակում ազատ վաճառվում է թեթև թմրանյութեր, իսկ լուսանկարումն այստեղ խստիվ արգելվում է: