Իսպանական Խիխոնում ստեղծվել է «Փոքրիկ ավագ խոհարարներ» (Pequeños Chefs) ծրագիրը, որը երեխաներին կծանոթացնի խոհարարության և գաստրոնոմիայի աշխարհին խաղային ձևով: ծրագրի շրջանակներում 4-ից 10 տարեկան մասնակիցների համար կանցկացվեն պիցցայի, օգտակար նախաճաշերի, պանիրների պատրաստման վարպետության դասեր:
Հյուրերին նաև կներկեյեցվի տեղի Աստուրյան մթերնքնեն ու աղանդերները: Յուրաքանչյուր մասնակից կստանա սեփական գոգնոցը և խոհարարական գլխարկը:
Ուսուցման ավարտին նրանք կստանան վկայականներ: Նոր մասնագետները կարող են ստեղծել իրենց խոհարարական գիրքը: Դասերը կանցկացվեն հուլիսի 15-ից 26-ին 9:00-ից 14:00-ին El Llano շրջանի քաղաքապետարանում: Ամբողջական դասընթացի արժեքը 160 եվրո է, մասնավոր դասընթացները` 20 եվրո. գրում է BuenaEspana-ն: