Ճապոնիայի խանութներում վաճառքում հայտնվել են F cup cookies քաղցրավենիքները, որոնք նախատեսված են կանանց կրծքի չափերը մեծացնելու համար: Արտադրողը զգուշացնում է, որ օրական ընդամենը 2 թխվածքաբլիթը բավական է, որպեսզի նկատվի կրծքի չափի փոփոխությունը:
Այդ ազդեցությունը բացատրվում է բաղադրության մեջ պուերարիա էքստրակտի առկայությամբ (Pueraria Mirifica)՝ բույսի, որը պարունակում է նյութ, որը նման է էստրոգենի հորմոնին:
F cup cookies թխվածքաբլիթները վաճառքի մի քանի ամսվա ընթացքում շատ հայտնի են դարձել Ճապոնիայում՝ թեև պուերարիայի ազդեցությունը գիտականորեն ապացուցված չէ: Բժիշկների կարծիքով՝ այս քաղցրավենիքի սիրահարները պարզապես քաշ են հավաքում, որի արդյունքում էլ մեծանում է կրծքի չափը: