Աշխարհի բոլոր կողմնացույցները տանում են դեպի ֆիննական Լապլանդիա

Մանկական երազանքների սահմանափակումը  ուղևորությունն է Լապլանդիա՝ Սանտա Կլաուսի, նրա հավատարիմ եղջերուների և փնթփնթան էլֆերի  հետ հանդիպման: Զավեշտը կայանում է նրանում, որ  այդպիսի ուղևորությունից կարելի է հաճույք ստանալ անգամ ավելի շատ, եթե դուք մեծահասակ եք, հրաշքներին չհավատացող և կյանքի հանդեպ պրագմատիկ հայացքներ ունեք: Եթե ձեր մանկական երազանքները սպառվել են արդեն, ապա ձեզ հարկավոր է այցելել այս արկտիկական շրջան, որպեսզի փորձեք Սկանդինավյան թերակղզու ձյունե գլխարկը՝  հաճույք ստանալով հազարավոր Սուրբ Ծննդյան ուտեստներից:

Ոսկու տենդ 

Ոսկե տենդը գրավել է Լապլանդիան  XIX դարի վերջին: Այստեղ եկան հանքափորներ  ամբողջ Եվրոպայից: Եվ դա իզուր չէր.  Miessijoki գետի ջրերում  երբևէ գտնվել է  251-գրամանոց ոսկու բնակտոր: Տանկավաարա գյուղում նույնիսկ թանգարան կա, որը պատմում է այն մասին, թե միջոցներ են կիրառվել ոսկի որոնողները ազնիվ մետաղ փնտրելիս:

Առաջին անգամ ոսկի են գտել Իվալոյոկի գետի ափին  1868 թվականին: Այդ ժամանակից ի վեր այստեղ մշտապես հաջողություն են ունենում հանքափորները: Երբ գետերը հալչում են, տեղաբնակներն ու զբոսաշրջիկները վերցնում են իրենց հետ քարտեզները և գալիս այստեղ՝ ոսկու բնակտորներ գտնելու հույսով: Շատերը պարզապես գալիս են Տանկավաարա, որպեսզի մասնակցեն Ոսկու փնտրման միջազգային առաջնությանը, որը ամեն տարի անցկացվում է հուլիս ամսին:

Սաամյան խոհանոց

Ռուդոլֆի՝ Սանտայի իններորդ և ամենահայտնի եղջերուի բոլոր երկրպագուներին դա կարող է դուր չգալ, բայց պետք է ասել, որ եղջերուի միսը կարևոր տեղ է զբաղեցնում սաամների խոհանոցում: Դա դիետիկ միս է, որը գրեթե յուղային մաս չունի, անասելի համեղ է և օգտակար: Բայց եթե դուք ամեն դեպքում չեք ցանկանում համտեսել  «ռուդոլֆամիս», ապա սաամները ունեն մի շարք այլ հիանալի նրբախորտիկներ, որոնք դուք շատ կհավանեք:

Քարաքոսից, որով սնվում են եղջերուները, պատրաստում են թեթև, խրթխրթան համեմունք Արկտիկայի ձկան և բանջարեղենի համար: Ի դեպ, մամուռը երբեմն ավելացնում են  նույնիսկ քաղցրավենիքին: Սաամների ավանդական խոհանոցին ծանոթանալու համար անհրաժեշտ է սեղան պատվիրել  Lapland Hotel Sky Ounasvaara ռեստորանում, որը գտնվում է Ռովանիեմում: Հենց այստեղ ավագ խոհարար Տերո մանտիկանգասը  կխախտի հնագույն խոհարարական ավանդույթների սահմանը:

Լճեր՝ լի ձկներով

Լապլանդիայում հարյուրավոր լճեր կան, որոնցից ամենամեծը Ինարին է, որը գտնվում է  ծայրահեղ հյուսիսում և  ընդգրկում է  շուրջ 1050 քառակուսի կիլոմետր տարածքը: Նույնիսկ սառած լճերի վրա միշտ ձկնորսներ կան, ովքեր շրջում են սառույցի վրայով  և իրենց հետ տուն տանում ձկներով լի արկղեր:

Ձկնորսությամբ սառցե սաֆարին հոկտեմբերից սկսված հասանելի է նաև զբոսաշրջիկներին, ովքեր երբեք դեմ չեն սառած լճի վրա ձյունագնացով զբոսնելուն: Սառը ժամանցից հետո  կարելի է որսը եփել  ռեստորանում: Համադամասերները պնդում են, որ սառույցի տակից հանած ձուկը ունի լավագույն խոհարարական որակները:

Վայրի բնություն՝ քաղաքակրթության հարևանությամբ 

Լապլանդիայում կան գայլերը, արջեր և այլ վայրի կենդանիներ, որոնք շրջում են ֆիննական Լապլանդիայի վայրի անտառներում: Այդ պատճառով անհրաժեշտ է սովորել սուլել կամ ընկերախմբում ընդգրկել մեկին, ով սուլել գիտի: Ծայրահեղ դեպքում Ձեզ հետ սուլիչ վերցրեք: Այդ կերպ սաամները զգուշացնում են արջերին իրենց մոտեցման   մասին: Ծուռ թաթները նախընտրում են գործ չունենալ մարդկանց հետ և նահանջում են:

Տեղաբնակները առանց հատուկ թույլտվության իրավունք ունեն կրակել տեղական կենդանական աշխարհի ներկայացուցիչներից քչերի վրա: Նրանք դա անում են բացառապես ինքնապաշտպանության նպատակով. հաճախ վայրի կենդանիները հարձակվում են հյուսիսային եղջերուների հոտի վրա, որոնց բուծում են սաամները: Ի դեպ, եղնիկների մասին: Լապլանդիայում դրանց թիվը հասնում է   200 հազարի այն դեպքում, որ բնակիչների թիվը  այս տեղանքում կազմում է 180 հազար մարդ:

Բայց սաամների գլխավոր փոխադրամիջոցը շներն են: Սիբիրից Լապլանդիա են տարվել լայկաներ և սամոյեդներ, որոնք այսօր մեծ հաճույքով զբոսանքի են տանում զբոսաշրջիկներին սահնակներով և ջերեռանդորեն հաչում իրենց առօրյա կյանքի մասին:

Ձմեռային սպորտաձևեր

Սանկտ Մորիցում կամ Վալ դ’ Իզերում չկա այնպիսի մի բան, որը դուք չեք կարող անել նաև Լապլանդիայի լեռնադահուկային առողջարաններում: Այստեղ կան առաջնակարգ լանջեր լեռնադահուկների համար, խաչաձև տեղանք, ինչպես նաև՝ բոլոր պայմանները ֆրիսթայլերների և սնոուբորդիստների համար:

Ցանկության դեպքում կարելի է զբոսնել անտառում ձնակոշիկներով, որպեսզի զգաք լապլանդյան լեռնային մաքուր օդը: Այս ամենը հասանելի են յուլյասում, Լեվիում, Լուոստոում և Պյուխյաում. այս  խաղաղ, ընտանեկան առողջարաննեը չճնշող միջավայրով կատարյալ են ինչպես նորեկների, այնպես էլ պրոֆեսիոնալների համար: Կամ պարզապես նրանց համար, ովքեր սիրում են գեղեցիկ լուսանկարվել սոցիալական ցանցերում իրենց էջերի  համար:

Հյուսիսափայլ

Քանի որ Լապլանդիայի մեծ մասը գտնվում է Արկտիկայի Շրջանից բարձր, սա հիանալի վայր է հյուսիսափայլին հետևելու համար: Դրա համար տարվա լավագույն եղանակ է համարվում ձմռան մութ ամիսները: Օրինակ, Կիլպիսյարվի   շրջանում Aurora Borealis-ին կարելի է հետևել չորս գիշերից  երեքի ժամանակ:

Այս զարմանահրաշ հոգեղեն լույս երկնքում, որը կարելի է տեսնել  21:00-ից  23:30-ին, ֆինները անվանում են revontulet, որը թարգմանաբար նշանակում է  «կրակե աղվեսներ»: Սաամների լեգենդի համաձայն՝  հյուսասափայլը ի հայտ է եկել աղվեսից, որը  վազել է ձյունածածկ լեռներով և իր պոչով երկնքում ձյունե կայքեր փորագրել: Եվ եթե ձեզ ինչ-որ մեկը խաբել է, թե  Aurora Borealis-ը արևային քամի է, էլեկտրոններ՝ իոնոսֆերայում կամ  էլեկտրամագնիսական ճառագայթներ, ապա ֆիննական Լապլանդիան կցրի այդ առասպելը:

Սաամների մշակույթը

Եթե դուք փնտրում եք մշակույթ, որը ունակ է մեկնաբանել բնության լեզուն, ապա դա անկասկած սաամներն են: Ֆիննական Լապլանդիայւոմ կարելի է սուզվել քոչվոր որսորդ-հանքափորների կյանքի մեջ:

Ֆինլանդիայում ապրում է  10 հազարից մի փոքր քիչ սաամ, որոնց մշակույթի, սովորությունների, հագուստների, լեզվի և առօրյայի մասին կարելի է իմանալ «Արկտիկում» թանգարանում, ինչպես նաև՝ Ռովանիեմիում գտնվող գիտական կենտրոնում:

Ճարտարապետություն

Ռովանիեմին այն շրջանի «մայրաքաղաքն է», որի կենտրոնը  լի է նորաձև շինություններով: Հին քաղաքի  90%-ը քանդվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց Գերմանիայի կապիտուլյացիայից հետո իշխանությունները որոշեցին ամբողջովին վերակառուցել քաղաքը և այդ  գործը վստահեցին ճարտարապետ Ալվարու Աալտոյին: վերականգնման նախագիծը բավականին օրիգինալ ստացվեց. փողոցները ակոսված են հյուսիսային եղջերուի սխեմատիկ պատկերով. կենտրոնական այգու ճյուղերը նման են ազնվազարմ կենդանու եղջյուրներին:

Ռովանիեմիում էքսկուրսիոն ծրագիրը  շատ հագեցած կլինի: Եթե նման հնարավորություն լինի, անպայման այցելեք լապլանդիայի պալատ, զբոսնեք Յատկյանկյունտիլլյայով, այցելեք  Գեղարվեստի թանգարան և, իհարկե, անտարբեր մի անցեք  «Արկտիկումի» մոտով, որտեղ գործում են գիտական կենտրոն և թանգարան:

Իսկական շոգեբաղնիքներ

ֆիննական Լապլանդիայում կա մի ասացվածք. «Եթե դուք մրսում եք շոգեբաղնիքում, ուրեմն դա շվեդական շոգեբաղնիք է»: Շոգեբաղնիքը մեծ դեր ունի ֆինների կյանքում: Իսկական ֆիննական բաղնիքում անտանելի շոգ է, իսկ հարյուր աստիճան ջերմաստիճանում անգամ ֆինները կարող են մնալ ժամեր շարունակ: Նրանք ժամադրվում են և պայմանագրեր կնքում շոգեբաղնիքում, լիցքաթափվում են, փիլիսոփայում և նույնիսկ ծննդաբերում չոր գոլորշու մշուշի մեջ՝ ծեծելով միմյանց կեչու ճյուղերով և նետվելով սառեցված  լճերի մեջ:

Ֆինլանդիայի բնակիչները շատ զգայուն են իրենց ազգային ժառանգության հանդեպ և հավատում են նրան, որ շոգեբաղնիքը կարող է բուժել ամենատարբեր հիվանդություններ: Բայց շատ զգույշ եղեք. ճիշտ արտասանեք այդ բառը (sow-na – «սովնա»), այլապես ձեզ կփակեն բաղնիքում  տուգանային և շատ թեժ մի քանի րոպե:

You might also like