Մարդկային կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց հաղորդակցության: Այն սոցիալական փոխգործակցության անփոխարինելի և կարևոր մասն է կազմում: Գերմանիայի հաղորդակցության և հեռահաղորդակցության թանգարանային հիմնադրամը իր արխիվում խնամքով փայփայում է այն ամենը, ինչ կապ ունի հաղորդակցության հետ: Հիմնադրամն ունի անցյալի օբյեկտների մի հարուստ հավաքածու, որոնց մի մասը ներկայացված է Ֆրանկֆուրտի, Նյուրնբերգի և Բեռլինի թանգարաններում: Այս ֆոտո-շարքում մենք միասին կանցնենք Բեռլինի թանգարանի սրահներով, կծանոթանանք հետաքրքիր ցուցանմուշներին, հյուրընկալ ռոբոտներին և աշխարհի ամենահայտնի նամականիշին:
Բեռլինի հաղորդակցության թանգարանը (գերմ. Museum für Kommunikation Berlin) տեղակայված է նախկին փոստի վերականգնված պատմական շենքում` Leipziger Straße 16: Իր ներկայիս տեսքով այն բացվել է 2000 թվականին:
Ամենաարժեքավոր ցուցանմուշները պահվում են գանձարանում: Գնանք այնտեղ:
Հսկա գանձարանի ներսում ստեղծված է զարմանալիորեն ուժեղ պաշտպանությամբ տարածք. մութ սրահ, կամարով պահվող մեծ թվով սյուներ, զրահապաշտպան ապակիներով ցուցափեղկեր: Եվ ոչ առանց պատճառի. այստեղ ներկայացված ցուցանմուշներից մեկը հանդիսանում է հայտնի «Կապույտ Մավրիտոս» նամականիշը, որի արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո: Բրիտանական կայսրության թողարկած առաջին նամականիշերի վրա պատկերված է եղել Վիկտորիա թագուհու պատկերը: Ձախ կողմում 1847 թվականին այն փորագրողի սխալի պատճառով «Post paid»-ի փոխարեն գրված է «Post office»: Այս գանձարանում կարելի է տեսնել նաև ոչ պակաս հայտնի «Վարդագույն Մավրիտոս» նամականիշի օրիգինալ նմուշը:
Բարձրանանք մեկ հարկ վերև:
Բեռլինի, Ֆրանկֆուրտի, Նյուրնբերգի հաղորդակցության թանգարաններից յուրաքանչյուրը կենտրոնացած է որևէ կոնկրետ ուղղությամբ: Օրինակ, Բեռլինի թանգարանը, մեծ հաշվով, պատասխանատու է փոստի պատմության համար:
Դեկորատիվ տարր` փոստային կառք:
Ցնցող է այս ցուցանմուշների պատմությունը: Սրանք օդաճնշման փոստի խողովակի մասեր են: Փոստի այդ տեսակով տեղափոխում են ծանր բեռները, ինչպիսին է, օրինակ, գիպերմարկետների գումարի պահարկղերը:
Նշաններ
Հեռախոս «Wash and Phone» (Hans-Bernd Heinrichs, 1990)
Այլ հեռախոսներ
Հեռուստալույսերի ցուցափեղկ
Նամականիշների վաճառքի ավտոմատներ
Փոստային ցուցանակների պատ
Թանգարանը նաև ունի երեք հրաշալի ռոբոտ, ովքեր ամեն օր զվարճացնում են այցելուներին:
Այս ռոբոտը ողջունում է հյուրերին և խորհուրդներ տալիս թանգարանի վերաբերյալ:
Մյուսը ծերունու տպավորություն է թողնում: Ֆիլմեր է ցուցադրում և պատմում շինության պատմությունը: Գլուխը պատրաստված է հին կշեռքից:
Երրորդը անհոգ ռոբոտն է, ով արդեն 12 տարի գնդակ է գլորում: