Իտալիա. Սիրում եք պանիր, այցելեք Բրա` փառատոնի

2013 թվականի սեպտեմբերի 20-ից  23-ը Բրա քաղաքում տասներորդ անգամ կանցկացվի պանրի` աշխարհում ամենամեծ փառատոնը` CHEESE 2013-ը:

CHEESE 2013

Slow Food շարժման կազմակերպած այս փառատոնը անցկացվում է ամեն երկու տարին մեկ  (նախորդը եղել է  2011թվականին) Պեմոնտում` Իտալիայի հյուսիս-արևմուտքում` Կունեո նահանգում` միջնադարյան Բրա քաղաքի փողոցներում, որը գտնվում է Բարոլոյի խախողի այգիներին նայող բլրի գագաթին: Փառատոնին ներկայացված կլինեն  պանրի տարբեր տեսակներ   ողջ աշխարհից, կլինի  իտալական մի քանի ազգային ոտեստների, պիցաների, գարեջրի  համտեսում,  և իհարկե, կկազմակերպվի նաև լավագույն իտալական գինիների համտեսում:

CHEESE 2013

Ինչպես նաև` փառատոնի ընթացքում կկազմակերպվեն  սեմինարներ և խոհարարական դասընթացներ: Փառատոնը կաշխատի հետևյալ ժամանակացույցով. ուրբաթ, շաբաթ, կիրակի` 11:00-ից  23:00-ը, երկուշաբթի` 11:00-ից  20:00-ը:

You might also like